ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐԲԵՐ ՃՅՈՒՂԵՐ ՄԵԿՏԵՂՎԵՑԻՆ «ԱՐՏ ՖԵՍՏՈՒՄ»

Արխիվ 12-16

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ  ՏԱՐԲԵՐ ՃՅՈՒՂԵՐ ՄԵԿՏԵՂՎԵՑԻՆ «ԱՐՏ ՖԵՍՏՈՒՄ»


Հունիսի 1-ին «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնի շրջանակներում «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում բացվեց կերպարվեստի ցուցադրություն: Կերպարվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող աշխատանքերը հեղինակել էին Երեւանի եւ մարզերի արվեստի բուհերի ուսանողներ եւ անհատ ստեղծագործողներ: Եթե նախորդ տարի կերպարվեստի ցուցահանդեսին 100-ից ավելի մասնակիցներ կային, ապա այս տարի նրանց թիվը հասել է 160-ի. «Ցուցահանդեսը հասարակության համար բաց կլինի մինչեւ հունիսի 7-ը: Վստահ եմ, որ այդ օրերի ընթացքում շատ այցելուներ կլինեն, քանի որ փառատոնն արդեն վերածվում է համահայկական տոնի: Մասնակիցներն ազատ են` ստեղծագործելու թեման ընտրելու հարցում: Միայն որպես խրախուսման միջոց` որոշել ենք, որ երգարվեստի ոլորտում մասնակիցն անպայման պետք է կատարի մեկ երգ Կոմիտասից»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:

Այս տարի Գեղեցիկ արվեստների ակադեմիայից ցուցահանդեսին մասնակցել են քիչ թվով ուսանողներ, սակայն փորձել են ներկայացնել կերպարվեստի գրեթե բոլոր ճյուղերը. "Վերջին ամիսները մեր ուսանողների համար հագեցած էր, մի քանի միջազգային ցուցահանդեսներ եւ «Արտ Ֆեստ", այդ պատճառով էլ ունենք քիչ մասնակիցներ: Չնայած` ստեղծագործությունների առումով չենք զիջում, ունենք մի ուսանող, որ միանգամից մի քանի անվանակարգերում է մասնակցում: Այն արվեստագետը, որի ստեղծագործությունները չեն ցուցադրվում, նա չի կարող առաջ քայլել»,- ընդգծեց Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր ԷԴՈՒՐԱԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ իր խոսքում նկատեց, որ արվեստը նորացվում է, քանի որ ի հայտ են գալիս երիտասարդ նոր անուններ, որոնք էլ ստեղծում են երիտասարդական եւ գեղարվեստական մթնոլորտ. «Երբ գեղարվեստականն ու երիտասարդականը դառնում են մեկ, ամեն ինչ կրկնակի հետաքրքիր է ստացվում: Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ տարբեր բուհերում սովորող երիտասարդ գեղանկարիչներ, դիզայնի ապագա վարպետներ, քանդակագործներ, բեմանկարիչներ կարողանան իրենց ստեղծագործությունները ներկայացնել հասարակությանը, լսել մասնագետի կարծիք: Այս ամենը վկայում է, որ երբ ճիշտ ժամանակին դուռ ես բացում, ապա այդ դուռը աստիճանաբար դառնում է դարպաս, իսկ դարպասից ներս են մտնում նոր մարդիկ: Յուրաքանչյուրիդ այս բնագավառում ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»,- եզրափակեց Դ. Մուրադյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում