Իլհամ Ալիեւի հետ լուսանկարվելու համար ԵԱՀԿ-ի ներկայացուցչին պաշտոնանկ են արել
Արխիվ 12-16Իլհամ Ալիեւի հետ լուսանկարվելու համար ԵԱՀԿ-ի ներկայացուցչին պաշտոնանկ են արել
Ադրբեջանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Ալեքսիս Շախթախթինսկուն պաշտոնանկ են արել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Շախթախթինսկուն պաշտոնանկ են արել հավանաբար այն պատճառով, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բայերը խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Շախթախթինսկու լուսանկարից: Հավելենք, որ Ալեքսիս Շախթախթինսկին ադրբեջանական ծագում ունի: Նա նախկինում զբաղեցրել է Եվրամիության հարցերով Ֆրանսիայի նախարարի խորհրդականի պաշտոնը:

