ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՂԵԼ ԵՆ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՊԱԿԱՍ ԵՆ ԵՐԵՎԱՑԵԼ»
Արխիվ 12-16ՀԴԿ ՆԱԽԱԳԱՀԸ `ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՂԵԼ ԵՆ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՊԱԿԱՍ ԵՆ ԵՐԵՎԱՑԵԼ»
ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից «Իրավունքը» պարզեց` նորաստեղծ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ դեմկուսը համագործակցությունը հնարավոր համարում է:
«Դե հերթական կուսակցությունն է, թող ստեղծեն, տեսնենք` ով են, ինչ են ուզում: Էդպիսի օրինակներ տասնյակներով ունենք պատմության մեջ: Եղել են թիթեռնիկներ, որոնք ոչ պակաս են երեւացել, կորել գնացել են»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Արամ Սարգսյանին հիշեցրինք կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական կուսակցություն չէ, Արամ Սագսյանն ասաց, որ այդ խոսքերին կարելի է միայն հավատալ գործողություններն ու քայլերը տեսնելուց հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

