ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ. «ԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԲԱՑԻ «ԲԱՐԵՎ»-ԻՑ, ԱՅԼ ԲԱՌ ՉԳԻՏԵՆ»
Արխիվ 12-16ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ.
«ԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԲԱՑԻ «ԲԱՐԵՎ»-ԻՑ, ԱՅԼ ԲԱՌ ՉԳԻՏԵՆ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղեց արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուծացման մասին: «Բացարձակ ուծացում է գնում: Բացի «Բարեւ»-ից` այլ բառ դրսում ապրող երեխաները չգիտեն: երեխան Հեռավոր մեր համայնքները, որոնք նաեւ ստրատեգիական նշանակություն ունեն, բայց այդ այդ համայնքներում Ադրբեջանն ակտիվ հակահայ քարոզչություն է իրականացնում»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Հրանուշ Հակոբյանը համամիտ լինելով Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց. «Դա բարդ խնդիր է, որը ծառացած է մեր սփյուռքի առջեւ: 8.000.000 հայից քչանում են հայերեն խոսողների թիվը պակասում է հայկական դպրոցների այցելուների թիվը, քանի որ դրսում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան»,- ասաց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Հրանուշ Հակոբյանը թվարկեց այն քայլերը, որոնք արվում են եւ հավաստիացրեց` փորձում են հնարավոր բոլոր ձեւերով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին փրկել ուծացումից: Նախարարն այս առումով կարեւոր համարեց «Արի տուն» ծրագիրը, ապա հորդորեց բյուջեի ֆինանսավորումն ավելացնել այս ծրագիրն ավելի մեծ մասշտաբով կյանքի կոչելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

