ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ. «1000-ԻՑ ԱՎԵԼԻ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՕԳՆԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ. «1000-ԻՑ ԱՎԵԼԻ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՕԳՆԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ-ում բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ սիրիահայերի խնդրին: Նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` 13.000 սիրիահայ հաստատվել է Հայաստանում: 500 սիրիահայ էլ վերջին ամիսներին է եկել: «Սիրիայում վիճակն ավելի բարդանում է: Մենք ամենօրյա կապի մեջ ենք տեղի կառույցների հետ»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով` պետբյուջեի միջոցների հաշվին փորձում են լուծել սիրիահայերի կրթության հարցերը, ՓՄՁ կառույցները բիզնես ծրագրերին առնչվող հարցերն են կարգավորում, 1000-ից ավելի սիրիահայի օգնել են աշխատանք տեղավորման հարցերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

