ՀՐԱԶԴԱՆԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ ՉԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է…

Արխիվ 12-16

ՀՐԱԶԴԱՆԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ ՉԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է…


 

«Իրավունքը», մայիսի 15-ին հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ   Հրազդան քաղաքի  գլխավոր բժիշկը` «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի  ավտոկայանը եւ  պատրաստվում է ռեստորանային համալիր կառուցել: Բժշկական կենտրոնի նախագահը  հերքել էր այդ լուրերը, իսկ Հրազդանի քաղաքապետը  հստակ պատասխան չէր տրվել, միայն ասել էր, որ ավտոկայանը պատկանում է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, եւ  այնտեղից  կարող ենք պարզաբանում ստանալ: «Ես նման լուրեր չեմ լսել, ու  ռեստորանային համալիր կառուցելու մասին փաստաթուղթ չենք ստացել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել էր Հրազդանի քաղաքապետը:

Խնդրի առնչությամբ «Իրավունքը» գրավոր հարցումներ էր ուղարկել տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության նախարարություններ`խնդրելով տրամադրել մանրամասն տեղեկատվություն:

Տրանսպորտի կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲ ընկերությունից մեզ պատասխանել են, որ  Հրազդանի ավտոկայանը գտնվում է «Հայավտոկայան» ՓԲ ընկերության կազմում։ Ավտոկայանն արդեն  շուրջ 10 տարի է, որ օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չի շահագործվում, ինչի հետևանքով հայտնվել է վատ վիճակում՝ ջրաթափանց տանիք, կիսաքանդ միջնորմային պատեր, շարքից դուրս եկած սանհանգույց, կոտրված ապակիներ և այլն։

Ավտոկայանը նման վիճակից դուրս բերելու, պահպանության և հարկային պարտավորություններն ապահովելու համար «Հայավտոկայան» ընկերությունն ավտոկայանի մի մասը ժամանակավորապես տվել է վարձակալության։

Վարձակալման պայմանագիրն անհատ ձեռնարկատեր Կ. Հակոբյանի հետ կնքվել է 17.03.2015թ., որը վավերացվել է նոտարի կողմից և ունի պետական գրանցում։ Ավտոկայանի վարձակալված հատվածում անհատ ձեռնարկատիրոջ միջոցներով  կատարվում են շինվերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Հիշյալ գործարքը ընկերությանը  հնարավորություն է ընձեռում որոշակի ժամանակահատվածից հետո ունենալ վերանորոգված ավտոկայան։ Հրազդանի ավտոկայանի տարածքից որևէ մաս չի վաճառվել անհատի  կամ այլ կազմակերպության՝ ռեստորանային համալիր կառուցելու համար։ Ընկերությունը գործել է իր կանոնադրության համաձայն, որը թույլատրում է ժամանակավորապես չօգտագործվող տարածքները տալ վարձակալության։

Հրազդանի ավտոկայանի վարձով չտրված տարածքը լիովին բավարարում է ուղևորափոխադրման ներկա ծավալների սպասարկմանը և ավտոմեքենաների կայանատեղիի ապահովմանը։

Փաստորեն, տրանսպորտի եւ կապի նախարարությունը հերքում է, որ ավտոկայանը վաճառվել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանին` ավտոկայանը վաճառքի ու այն  ռեստորանային համալիր կառուցելու մասին լուրերը:

Քաղաքաշինության նախարարությունն էլ ի պատասխան մեր հարցման, տեղեկացնում է` խնդիրը դուրս է քաղաքաշինության նախարարության իրավասություններից: Շինարարության թույլտվությունը համայնքում տրամադրվում է համայնքների ղեկավարների կողմից, հետեւաբար շինթույլտվության պատճենները եւս պետք է խնդրել համայնքի ղեկավարից:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում