ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԱՇԱՏ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԱՇԱՏ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ (Տեսանյութ)
Այսօր` մայիսի 31-ին, Վրաստանի սրտում` Թիֆլիսում, հայկական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագից հետո սպասվում է մեծ տոնախմբություն, որը կազմակերպել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայերի միությունը` աջակցությամբ Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների: Վիրահայերը` Հայաստանից ժամանած քաղաքական, մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ միասին կնշեն արդեն 101-րդ ավանդական սայաթնովյան Վարդատոնը: Ի դեպ, այս վարդաշատ տոնին կմասնակցի նաեւ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ Հայաստանից եկած մի խումբ երիտասարդներ, ովքեր այս օրերին ուխտագնացություն են իրակացնում Վրաստանի պատմական եկեղեցիներում: Հավելենք, որ Վարդատոնը տեղի կունենա ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում (Մեյդան):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

