ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
2015թ. մայիսի 30-ին Երևանի «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը` մասնակցությամբ Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի և մայրաքաղաքի ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:

Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են շուրջ 300 մեդալ, հայկական սամբոյի ամենահնչեղ անունները կապված են հենց այս մարզադպրոցի հետ:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլգործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

