«ԱՐՏ ՖԵՍՏԸ» ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԱՐՏ ՖԵՍՏԸ» ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ


Մայիսի 11-ին մեկնարկած «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնը դեռեւս շարունակում է ընթանալ հաջողություններ գրանցելով: «Մեկ տանիքի ներքո» խորագրով «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը` մշակութային միամսյակը մեկ տանիքի տակ համախմբել է նաեւ մարզերի երիտասարդ ստեղծագործողներին. «Ակտիվ են մասնակցում մարզերի ստեղծագործ երիտասարդները, մասնավորապես՝ Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզից: Հույս ունենք, որ հետագայում նույն ակտիվ մասնակցությամբ մեզ կմիանան նաեւ մյուս մարզերը»,- լավատեսորեն «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:


Այս տարի եւս փառատոնը 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին, ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ, հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու համար: Ավանդույթի համաձայն ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը արվեստի ամեն տեսակից որոշում է` ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին եւ հանձնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Իսկ մինչ մրցանակների հանձնումը փառատոնը դեռ անելիքներ ունի`նախ հունիսի 1-7-ը «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կընթանա կերպարվեստի ցուցադրությունները, որի բացման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, ժամը 15:00-ին ` Մաշտոցի պողոտա 7ա հասցեով (Մաշտոցի պող․- Խորենացու փող․խաչմերուկ): Հունիսի 3-ին եւ 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կընթանան Կինոարվեստի դիտումները, իսկ երգարվեստի լսումները` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում՝  հունիսի 2-ին: Փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 11- ին` Պատանի հանդիսատեսի թատրոնում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում