25-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԶԱՆԳԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Արխիվ 12-1625-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԶԱՆԳԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Արարատի մարզի Նորաշեն գյուղում երեկ 25-ամյա երիտասարդին իր ննջասենյակում գնդակահարված են գտել: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպան է եղել:
Թե, ինչն էր երիտասարդի ինքնասպանության պատճառը iravunk.com-ը փորձեց պարզել Նորաշենի գյուղապետ Սարգսյանից, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
- Դեպքից առաջ հեգեկան մեծ սթրեսի մեջ է եղել, զանգել ծնողներին, ովքեր ՌԴ-ում են, չգիտեմ ինչ է խոսել, որից հետո փակել է տան դռները եւ նման քայլի գնացել: Ընդհնուր առմամբ շատ խելացի երիտասարդ էր, Գյուղինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էր, զբաղվում էր անհատ ձեռներեցությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

