ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿԻՆԸ` ՏՈԿՈՍՈՎ ՓՈՂ ՏՎՈՂՆԵ՞Ր

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿԻՆԸ` ՏՈԿՈՍՈՎ ՓՈՂ

ՏՎՈՂՆԵ՞Ր

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն մինչ հունիսի առաջին տասնօրյակը կհայտարարի, թե արդյոք բավարարում է ՀԷՑ-ի հայտը էլեկտրաէներգիայի սակագիը բարձրացնելու համար: Մինչ Ռոբերտ Նազարյանը կուսումնասիրի ՀԷՑ-ի 4000 էջանոց հիմնավորումը, «Իրավունքը» ներկայացնում է  ՀԾԿՀ նախագահի նախորդ տարվա հայտարագիրը:

ՀԾԿՀ նախագահն ու իր կինը` Սվետլանա Խառատյանը, նախորդ տարի հայտարարագրել է  միայն դրամական միջոցներ: Մասնավորապես` ՀԾԿՀ նախագահի դրամական միջոցները 2014 թ-ին կազմել են 9.000.000 մլն դրամ, 112.000.000 դոլար:

Ինչպես այլ պաշտոնյաներ, Ռոբերտ Նազարյանը եւս չի խուսափում, այսպես ասած, տոկոսով փող տալուց: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը 2014 թ-ին  կազմել է  8300 դոլար:  Ընդհանուր առմամբ, պրն Նազարյանի եկամուտները  կազմել են 10,038,538 դրամ`փոխառություններից ստացված  հասույթը չհաշված:

Սվետլանա Խառատյանի հայտարարագիրը  պակաս հետաքրքիր չէ:  Նախորդ տարի Նազարյանի  կինը հայտարարագրել է 300,000  դոլար,  իսկ փոխառություններից ստացված հասույթը` 24,450 դոլար:

Հ.Գ. Դատելով Ռոբերտ Նազարյանի  կենսագրությունից` կարող ենք ասել, որ նա 1990-ից մինչ օրս եղել է պետական պաշտոնյա, բիզնես գործունեություն չի ծավալել, իր ծնողներից էլ ժառանգություն չի ստացել: Մի խոսքով`մեր մեջ ասած` ապրել է  «չոր» աշխատավարձով: Հետեւաբար, հարց է  առաջանում` ի՞նչ  ճանապարհով է իր դրամական միջոցները կուտակել ՀԾԿՀ նախագահը: Միգուցե, չի դիմացել  գայթակղությանը եւ ինչ-ինչ հարցերին դրական լուծում տալու համար կաշա՞ռք  է վերցրել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի «Իրավունքի» հետ զրույցում ՀԾԿՀ նախագահը  հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացմանը նպաստում է նաեւ ՀԷՑ-ի անտաղանդ եւ ոչ օպտիմալ մենեջմենթը, Նազարյանը դրական պատասխան էր տվել` ասելով. «Այո, մենջեմենթն Էլ իր դերն ունի իհարկե»:

Մնում է սպասել` արդյոք այս անգամ եւս ՀԾԿՀ-ի նախագահը նման անկեղծ խոստովանությամբ հանդես կգա:
































 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում