ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. «ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ»
Արխիվ 12-16ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ.«ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԱՃԻՆ»
Մայիսի քսաներկուսին Ռիգայում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Հանդիպումն ավարտվեց ԵՄ-ի հետ հռչակագրի ստորագրմամբ: Թե երբ կյանքի կկոչվեն հռչակագրում ամրագրված դրույթները, պարզեց«Իրավունքը» ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ զրույցում:
- Պարոն Նազարյան, կարո՞ղ եք ասել, թե երբ կոնկրետ կյանքի կկոչվեն Հայաստան-ԵՄ հռչակագրի դրույթները:
-Այն դրույթները, որոնք առնչվում են Հայաստանին կամ ավելի ճիշտ` Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանք հետեւողական կերպով կյանքի կկոչվեն: Ինչ վերաբերում է ժամանակացույցին, Ձեր հարցը հավանաբար Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին է, մենք սպասում ենք ԵՄ-ի խորհրդի կողմից մանդատի հաստատմանը: Դրանից հետո անմիջապես կմեկնարկեն բանակցությունները:
- Մանդատը Հայաստանը կստանա ԵՄ 28 երկրի հավանությունը ստանալուց հետո միայն: Արդյոք բոլորը սեղմ ժամկետում կտան իրենց համաձայնությունը:
- ԵՄ-ի անդամ բազմաթիվ երկրների կողմից լսել ենք վերահաստատումներ եւ աջակցության կոչեր Հայաստան-ԵՄ հարաբերությունների հաստատման ու սեղմ ժամկետներում բանակցություններ սկսելու համար:
- Հռչակագրում ամրագրված «Horizon 2020» ծրագիրը տնտեսական ո՞ր ոլորտներում է նախատեսում Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
- Հայաստան-ԵՄ համագործակցություն ու խթանումը գիտության, ՏՏ-ի ու նորարարության ոլորտներում է լինելու: ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո, կարծում եմ, գիտական համայնքի աշխուժացում կլինի:
- Գիտության ոլորտի աշխուժացումը կնպաստի՞ Հայաստանում ԵՄ-ի ներդրումների ավելացմանը:
- Այո, քանի որ խոսքը վերաբերում է գիտության ոլորտի աշխուժացմանը:
Մանրամասները` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» մայիսի 29-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

