ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ. «ՉՈՒՆԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՄԵԾԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ. «ՉՈՒՆԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՄԵԾԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է, ինչի առթիվ էլ «Իրավունքը» զրուցեց պատմաբան, հրապարակախոս, գրող ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ հետ` մասնավորապես անդրադարձ կատարելով պատմական անցյալի ետնախորշերին: Ի վերջո, թե ինչն էր պատճառը, որ անկախությունը մեզ վրա բավական թանկ նստեց, քանի որ ժամանակին կորցրեցինք Արցախը, պատմաբանն այսպես մեկնաբանեց. «1921 թվականի հուլիսի 5-ին Կովկասյան քաղբյուրոն որոշում է Ղարաբաղը Հայաստանին միացնել, եւ ընդամենը Ստալինը գալիս եւ բեկանում է որոշումը` այն թողնելով Ադրբեջանի կազմում: Այսինքն` Ղարաբաղի հարցը վճռվել է անկախ հայ ժողովրդի ռուսական կամ արեւմտամետ որոշումից, ինչ-որ մի ճիվաղի կամքի արդյունքում: Ավելին ասեմ` ձեւավորված են սուտ, թյուր կարծիքներ, թե ռուսը մեր բարեկամն է: Կարող եմ որպես պատմաբան հավաստել եւ ստորագրում եմ այդ ամենի տակ` եթե թուրքը ցեղասպան է արել մեզ մի անգամ 1915 թվականին (եթե չհաշվենք մեծ կոտորածները 1896 թվականին), ապա ռուսական կայսերապետությունը մեզ շարունակ է ցեղասպան արել: Շարունակ հայկական հողերն ու հայերի շահերն է վաճառքի հանվել եւ ասվածի վառ ապացույցն էլ ամբողջ 19-րդ դարի պատմությունն է: Երբ հայերն անընդհատ աջակցում էին ռուսական ռազմակարգին ու ապստամբում Օսմանյան Թուրքիայի դեմ, արդյունքում ռուսը Հայաստանն էլի ծախում էր Թուրիքային, փոխարենը վերցնում Բեսաարաբիան կամ Բալականներում հողեր»: Այնուամենայնիվ, թե ինչպես հայերիս հաջողվեց կերտել մայիսյան հաղթանակները ու որոնք էին այն քաղաքական սխալներն, ինչի արդյունքում փլուզվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, պարոն Անթանեսյանը ընդգծում է. «Երբ մենք կարդում ենք ժամանակակից պատմաբաններին, տեսնում ենք, թե այն ժամանակ ինչ խուճապ ու փախուստ էր, մինչդեռ մեր ազգի սերուցքը կարողացավ, համարձակություն ունեցավ զենք վերցնել եւ կերտել թե՛ հաղթանակը, թե՛ պետականությունը: Իսկ մնացած ժողովուրդն, ուղղակի, տարված իր խնդիրներով ու անհաղորդ էր այդ ամենին: Եվ դա ամենամեծ սխալը համարվեց եւ ամենամեծ բացթողումը, ինչի արդյունքում էլ կորցրեցինք այդ պետությունը: Ի դեպ, այսօր էլ դա շարունակվում է: Օրինակ, Արամ Մանուկյանի անունով, որ այդ պետության ծնողն էր եւ ստեղծողը, Երեւանում մի փոքրիկ, խղճուկ փողոց է անվանակոչված, իսկ տունը ավերված վիճակում է: Ոչ մեկի հոգը չէ, որ վերանորոգի կամ էլ այլ տեղ կառուցվի թանգարան: Իսկ դրա փոխարեն օրական մի եկեղեցի են նախագծում եւ մի եկեղեցի կառուցում, այսինքն` այդ նույն արժեհամակարգի խնդիրը մենք այսօր էլ ունենք: Մենք չունենք իսկական հերոսներին մեծարելու ունակություն, իսկ դրա փոխարեն վազում ենք այն ուժերի, այն հզորությունների հետեւից, որ մեզ ոչ թե զորացնում են, այլ ավելի շատ խղճուկ կարգավիճակի մեջ են դնում, եւ մեր թուլությունը ներկայացնում որպես առավելություն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ. – Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

