Բացելով "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջը` մի պահ չհավատացինք մեր աչքերին, քանզի երիտասարդ խոսնակը հավեսով թքում-մրում էր Եվրոպայից գրանտ ստացողներին: Երեւում է, "Ժառանգության" տերերը էապես կրճատել են կանաչ թղթադրամների կենարար հոսքը, ու այդ պատճառով առաջացել է թունդ ատելություն` դեռեւս գրանտ ստացողների նկատմամբ: Ավելին` Դ. Սանասարյանն առաջարկում է եվրոպացիներին` եվրաինտեգրիստների հացին վայիս լինել. –Թեւերս քշտում եմ ու ընկնեմ ԵՄ-ից գրանտ ստացող եւ եվրաինտեգրացիայի կողմնակից կազմակերպությունների հետեւից...
Ազատության հրապարակում երկու միջոցառում կար. մեկը "Ո՛չ էլեկտրաէներգիայի թալանին" կազմակերպչական խումբն էր պատրաստվում բողոքի ակցիային, մյուսը` 5 մետր այն կողմ տոնական միջոցառում էր. Եվրոպայի օրն էր նշվում... Եթե առաջինին չէին մասնակցում եվրոպական ուղղվածություն ունեցող ՀԿ-ները, անհասկանալի է, բայց ասենք` ոչինչ, եթե ՀՀ-ն Եվրասիական "տնտեսական" միություն բռնակցելու դեմ (բացառությամբ մի քանի կազմակերպությունների) պայքարին էլի չմասնակցեցիք, բա Եվրոպայի օրը նշելուն ինչի՞ չէիք մասնակցում: Հիմա դուք հնարավորինս ներկայացված պետք է լինեիք ու իրական տոն դարձնեիք... Բացի մի քանիսիցդ, մնացածը պարզապես գրանտ է ստանում ու մսխում, իսկ որի արդյունքում ԵՄ-ում գրվում է` մի քանի տասնյակ միլիոն եվրո ծախսվում է Հայաստանում եվրոպական արժեքներ տարածելուն... Իսկ վերջնարդյունքում ՀՀ մեծ թվով քաղաքացիների մեջ դեռ մնում է կարծրատիպ, որ Եվրոպական արժեքները նույնասեռականների ու աղանդավորների քարոզչությունն է... Իսկ ԵՄ-ն պետք է հասկանա, որ պարզապես գրանտ բաժանելով արդյունքն աննկատ է, պետք է հաշվենկատ լինել...