«ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ Է ԴԱՐՁԵԼ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ»
Արխիվ 12-16«ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ Է ԴԱՐՁԵԼ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ»
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական բարեփոխումների եւ զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ ԿԱԶԲԵԿ ՏԱՅՍԱԵՎԻ (Կոմունիստական կուսակցություն) հետ մեր զրույցում ռուս քաղաքական գործչից փորձեցինք ճշտել, թե ըստ նրա` ԵՏՄ-ն, բացի տնտեսական հարցերից, նաեւ անդամ երկրներին հավելյալ անվտանգության երաշխիքներ տալի՞ս է: Պատասխանելով հարցին, պարոն Տայսաեւը նախ օրինակ բերեց Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված շքերթը.
-Դուք հավանաբար տեսաք, թե Կարմիր հրապարակում կայացած հզոր շքերթը ու, ինչպես հիշում եք, ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ գերմանացիները չէին մասնակցում դրան: Բայց նրանք եկան հաջորդ օրը. Մոսկվա ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ պետքարտուղարը: Եվ գիտե՞ք ինչու, որովհետեւ Կարմիր հրապարակով մեկ օր առաջ անցել են մոտավորապես երկրագնդի ազգաբնակչության 50 տոկոսը կազմող զորքերը` սկսած Հնդկաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից: Այնպես որ, միանշանակ է, որ գնալով ԵՏՄ-ի ճանապարհով, այն կբերի միացյալ անվտանգության: Այլեւս չեն լինի միաբեւեռ երկրներ, որոնց վրա հավակնություններ կունենա ԱՄՆ-ն ու իր կարծիքը կփաթաթի: Աշխարհը վաղուց է դարձել բազմաբեւեռ, հենց դրա համար էլ նրանք իրենց տեղը չեն գտնում: Ըստ իս, բոլոր միջազգային միություններն առաջին հերթին պետք է իրենց խնդիրները լուծեն` հենց կոլեկտիվ անվտանգությունից ելնելով:
Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ապա այս հարցում բոլոր քաղաքական խմբակցությունները միասնական են: Չկա որեւէ քաղաքական ուժ, որը ելույթ ունենա մեր նախագահի դիրքորոշումներին դեմ: Դա շատ հստակ է եւ հասկանալի, եւ դուք գիտեք այդ մասին: Կարծում եմ` Ձեր կողմից բարձրացված հարցում մեր նախագահի դիրքորոշումը եւ մեր կարծիքը շատ ճշգրիտ ընդգծել է մեր արտգործնախարար Լավրովը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

