ԻՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թե ինչ կարծիք ունի Սյունիքի մարզպետն իր ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին, ըստ նրա, ով կարող է կանգնած լինել դրանց ետեւում, փորձեցինք պարզել մարզպետիցª Սուրիկ Խաչատրյանից: Սակայն պարոն Խաչատրյանը խնդրեց մի քանի օրից զանգահարել իրեն, քանի որ այժմ նախաքննություն է ընթանում, եւ նա չի ցանկանում որեւէ կերպ խոչընդոտել կամ խանգարել նախաքննությանը:
Իսկ Խաչատրյանների ընտանիքում որեւէ մեկին կասկածո՞ւմ են: Այս հարցով փորձեցինք դիմել նաեւ մարզպետի կնոջը` Լորետա Բարսեղյանին, սակայն տիկին Բարսեղյանը եւս չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ:
Ինչ վերաբերում է հայտնի ծեծկռտուքի պատմությանն ու այդ գործով դեռ միայն որպես վկա ներգրավված Սյունիքի մարզպետի որդուն` Տիգրան Խաչատրյանին, ապա տիկին Բարսեղյանը մեզ առաջարկեց պարզաբանումների համար դիմել փաստաբանին, ով ներկա է եղել Տիգրանի հարցաքննությանը:
Եվ ահա փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն էլ մեզ փոխանցեց միայն հետեյալը. "Տիգրան Խաչատրյանը ընդամենը գրել է, որ ծեծկռտուքին նա մասնակից չի եղել. այդքան բանը կարող եմ միայն ասել":
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Խաչատրյաններն այս ողջ պատմության հետ կապված` գերադասում են լռել` թերեւս, եղած մեծ աղմուկին էլ ավելի մեծ թափ չհաղորդելու համար: Նույն "քչախոսությունը" հասել է նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ընդամենը տեղեկացրին, որ սույն գործերով ակտիվ քննություն է ընթանում, այս շաբաթ նախատեսվում է երկու տասնյակից ավել անձանց հարցաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում