ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՑ
Արխիվ 12-16ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՑ
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ աշխատում է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա: «Իրավունքի» հետ զրույցում Լ. Թոքմաջյանը խոսելով իր ծրագրերի մասին, ասաց, որ մեծ գործ է նախաձեռնել. «Հիմա աշխատում եմ Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա, իր 60-ամյակին ուզում ենք տեղադրել Աջափնյակի այգիներից մեկում: Ինձ համար Ավոն ոչ միայն ղարաբաղյան զինվոր է, այլեւ լեգենդ, ուզում եմ Ավոյի կերպարում խտացնել մեր ժամանակի իսկական հայրենասերներին, որոնք իրենց կյանքը տալիս են հայրենիքն, դրա սիմվոլը հենց Ավոն է»:
«Իրավունքի» հետաքրքրությանը, թե ինչպես ավարտվեց Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի շուրջ աղմուկը, Լ. Թոքմաջյանը պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ էր, ուղղակի ամուսնուն տրամադրել էին իմ դեմ: Այսօր բոլորը գնում-տեսնում են քանդակն ու գալիս, ինձ ասում` շատ լավն է: Չգիտեմ, չարամտություն ասեմ, թե ինչ, գուցե ուզում էին, որ լուսանկար լիներ, ինձ համար խառնվածքն է կարեւոր, ոչ թե լուսանկարչական պատկերը: Ես մի տարի շարունակ լուսանկարում ու ուղարկում էի ամուսնուն, միասին քննարկում էինք, որ ես պիտի ստանամ իր ներքին հոգեվիճակն ու պահպանեմ: Այդպես էլ եղավ` պահպանեցի, իր հարազատները մի տարի հետո եկան ու ներողություն խնդրեցին»,- եզրափակեց բանախոսը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

