«Գները որոշում է հանձնաժողովը եւ կապ չունի, թե այն օտարին ենք տվել, թե՝ ոչ». ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
Արխիվ 12-16«Գները որոշում է հանձնաժողովը եւ կապ չունի, թե այն
օտարին ենք տվել, թե՝ ոչ». ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
Ներկայումս երբ աշխարհում գնալով էներգակիրների գները նվազում են, իսկ աշխարհը գնում է «կանաչ»էներգիայի սապռման ծավալների ավելացման ճանապարհով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ եվրոպական երկրներում հոսանքի սակագինը վերանայվում են այն նվազեցնելու նպատակով, սակայն Հայաստանում, երբ նույնիսկ գազի գինը սահմանում նվազել է 25 դոլարով, կրկին ժողովուրդը կանգնել է հոսանքը թանկացնելու խնդրի առջև, ասում է ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: «Երբ ժամանակին հարց էինք բարձրացնում, որ մեր էներգետիկ համակարգը ինչու ենք օտարին տալիս, ասում էին բայց հարցերը կարգավորում է Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գները որոշում է հանձնաժողովը և կապ չունի, թե այն օտարին ենք տվել, թե՝ ոչ: Բայց ստիպված եմ հայտարարելու, որ հանձնաժողովը ծառայում է օտարին, ոչ թե հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Ա.Սադոյանը:
Անցյալ տարվա 4 դրամի թանկացման ժամանակ հանձնաժողովի ունումնասիրությունները հանգեցրել են տարօրինակ հարցերի բացահայտման: Պարզվում է, որ Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները սահմանելուց բացի սահմանում է նաև այսպես ասած ընկերության շահութաբերության աստիճանը, որը կազմում է ընդհանուր հասույթի 10-ից 12 տոկոսը:«Դա նշանակում է, որ ինչքան թանկ լինի գազը սահմանին, ինչքան թանկ տեղափոխվի գազը, ինչքան թանկ էլեկտրաէներգիա արտադրվի, այնքան մեծ շահույթ կունենա բաշխիչ ցանցը, որովհետև այդ բոլորի թանկացումներից 12 տոկոսն իրենն է»,- ասում է Ա. Սադոյանը:
Այս կարգի հանցագործություն թույլ տալ, չի կարելի, ասում է Սադոյանը և առաջարկում առանձնապես չխորանալ ներկայացված փաստաթղթի դետալների մեջ: «Այն ուսումնասիրելն անիմաստ է, քանի որ ներկայացված փաստարկները զուրկ են իրականությունից»,- ասում է Սադոյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

