Նիկոլայ Բասկովը բացատրել է Լեպսի «հարբած» պահվածքը
Արխիվ 16-20
Արդեն ներկայացրել ենք այն տեսանյութը, թե ինչպես է Գրիգորի Լեպսը Ռոստովում համերգի ժամանակ հարբած կատարում «Ես երջանիկ եմ» երգը եւ ինչ–որ պահի կորցնելով հավասարակշռությունը՝ վայր ընկնում բեմում։ Լեպսին բռնում է թիկնապահը, որից հետո երաժիշտը շարունակում է երգել։
Life–ի փոխանցմամբ համերգին ներկա է եղել Նիկոլայ Բասկովը, որը կայքին տված հարցազրույցում ասել էր, որ Լեպսը կորպորատիվի ժամանակ ալկոհոլ չի օգտագործել։ Միջադեպը տեղի չի ունեցել Դոնի Ռոստովում համերգի ժամանակ, ինչպես սխալմամբ ասված է տեսանյութի նկարագրության մեջ, այլ Մոսկվայում կորպորատիվի ժամանակ, որտեղ երգել է Լեպսը։
«Դա եղել է Մոսկվայում՝ «Սաֆիսա» ռեստորանում, որտեղ ես նույնպես ներկա էի։ Այն, ինչ գրում են, թե իբր Գրիշան հարբած է եղել, հիմարություն է։ Նա ելույթից առաջ մտել էր իմ դիմահարդարման սենյակ, որպեսզի հարցնի, թե ինչպես են իմ գործերը, եւ ինչպես եմ ինձ զգում, ես բողոքեցի, որ գլուխս ցավում է եղանակից։ Նա ասաց, որ իրեն նույնպես լավ չի զգում, ճնշումը բարձրացել է։ Ի՞նչ խմիչքի մասին է խոսքը։ Նա ոչինչ չի խմել, մարդն ուղղակի վատ է զգացել, բոլորի հետ էլ պատահում է»,– նշել է Բասկովը։
https://iravunk.com/sim/?p=15672&l=am/