20 - 26 մարտ
Արխիվ 12-1620 - 26 մարտ
ԽՈՅ- Հաջողություն կարող են ակնկալել մտավոր գործունեությամբ զբաղվողները: Եթե դուք վաղուց փնտրում էիք ձեր սիրո ասպետին կամ դիցուհուն, այս շաբաթ նրան հանդիպելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում, որ ձեզ կխրախուսեն ղեկավարները:
ՑՈՒԼ- Այս շաբաթվա առաջին կեսը կարող է եկամտաբեր լինել, ընդ որում, եկամուտ կստանաք հիմնականում ոչ ձեր մշտական աշխատանքից: Կարող եք ակնկալել նաեւ պարտքի վերադարձ: Այս շաբաթ ընդհանրապես հիանալի ինքնազգացողություն կունենաք եւ մեծ աշխատունակություն կցուցաբերեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն կարող եք նաեւ լավ վարձատրվել: Այդ օրերի համար կարող եք ծրագրել թե՜ գործնական, թե՜ անձնական հանդիպումներ: Հաջողություն կարող եք ունենալ սիրային հարցերում, ինչպես նաեւ հաջող գործարք կկնքեք:
ԽԵՑԳԵՏԻՆ- Չի բացառվում, որ ձեր թշնամիները կբամբասեն ձեզնից, ընդ որում, հիմնական թիրախ կհանդիսանա ձեր անձնական կյանքը: Նկատի ունեցեք, որ շաբաթվա սկզբին մտերիմների հետ հարաբերությունները կարող են բարդանալ: Պահպանեք առողջությունը:
ԱՌՅՈՒԾ- Այս շաբաթ հաջողության կհասնեն նրանք, ովքեր գործում են հանպատրաստից, համարձակորեն: Ուշադիր եղեք բոլոր առաջարկությունների նկատմամբ, քանի որ դրանք կարող են ձեր ապագայի հիմքը դառնալ: Շաբաթվա երկրորդ կեսին օրերը կընթանան ձանձրալի:
ԿՈՒՅՍ- Կարիերայի բնագավառում լուրջ առաջխաղացում մի ակնկալեք, չնայած կարող եք աչքի ընկնել ձեր մասնագիտական ընդունակություններով: Եթե ցանկանում եք տեղափոխվել այլ աշխատանքի, այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեք: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլան կմղվեն ընկերները:
ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկիզբը կարող է հաջող լինել ինչպես բիզնեսի եւ կարիերայի, այնպես էլ հանգստանալու եւ ճանապարհորդության համար: Ուշադիր եղեք արտասահմանից եկող առաջարկների նկատմամբ: Շտապեք, քանի որ շաբաթվա երկրորդ կեսին ձեր հաջողությունները կավարտվեն:
ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբի համար լուրջ գործեր մի ծրագրեք, ուշադիր եղեք առողջության եւ փողի նկատմամբ: Խուսափեք խոշոր գնումներից եւ սուր արտահայտություններ անելուց: Արդեն հինգշաբթի կյանքը կընթանա նորմալ հունով, բայց մեծ հաջողություններ չեք ունենա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Կարող եք հաջողություն ակնկալել ե՜ւ բիզնեսում, ե՜ւ ստեղծագործական աշխատանքում, ուստի չհրաժարվեք հետաքրքիր առաջարկներից: Շաբաթվա երկրորդ կեսին ընտանեկան հարցերում դրական տեղաշարժեր կնկատվեն, եւ չի բացառվում երկրորդ մեղրամիսը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն առողջության նկատմամբ, իսկ կանայք թող զբաղվեն իրենց արտաքինով, այցելեն կոսմետոլոգի... Ծախսերը իզուր չեն անցնի. կանայք հոյակապ տեսք կունենան: Շաբաթվա կեսին ստիպված կլինեք շատ ժամանակ անցկացնել ընկերական շրջապատում:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին այնպիսի բարձր տրամադրություն կունենաք, որ նույնիսկ կմոռանաք, որ հանգստյան օրերը մնացել են հետեւում, եւ կզվարճանաք մինչեւ հինգշաբթի: Հատկապես սիրահարների բախտը կբերի: Բայց ստիպված կլինեք շուտով երկնքից երկիր իջնել եւ զբաղվել ընտանեկան մանր հոգսերով:
ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին ընտանեկան հարաբերությունները կկարգավորվեն, բայց այդ օրերը հաջող չեն լինի լուրջ գործնական նախաձեռնությունների եւ բիզնեսի հարցերում, այնպես որª շատ թե քիչ կարեւոր գործերը հետաձգեք շաբաթվա երկրորդ կես: Մի մոռացեք անձնական կյանքի մասին եւ ձեզ ու ձեր մտերիմին ուրախացրեք ինչ-որ բանով:

