ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՅՈԹ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՅՈԹ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԻ



Դորտմունդի "Բորուսիայի" անկայուն խաղն ու արդյունքներն ստիպում են ֆուտբոլային մասնագետներին` մշտապես թիմի անհաջողություններում մեղավորներ փնտրել, լուծումներ առաջարկել եւ այդպես շարունակ: Մասնավորապեսª այդ համատեքստում պարբերաբար քննարկվում է Հայաստանի ազգային հավաքականի եւ "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի "ապագան":
Ըստ մի շարք աղբյուրներիª դեռ օրակարգում է մնում Մխիթարյանի այլ թիմ տեղափոխվելու բազմաչարչար թեման, եւ որ նա ընտրելու լայն հնարավորություն կունենա, եթե այնուամենայնիվ որոշում կայացվի, որ հայ ֆուտբոլիստը ելույթները պետք է շարունակի այլ ակումբում: Eurosport.ru-ն հետ չմնալով այս թեմայից, ներկայացրել է յոթ տարբերակ, թե ուր կարող է Մխիթարյանը տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Այդ ցուցակում տեղ է գտել Մադրիդի "Աթլետիկոն": Այն, առումով. որ "Աթլետիկոյի" թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը լարված հարաբերություններ ունի մարզչական շտաբի հետ եւ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից, ինչը կարող է լավ հնարավորություն լինել հենց Մխիթարյանի համար: "Հայ ֆուտբոլիստը Թուրքիայի հավաքականի առաջատարին չի զիջում ոչնչով, նույնիսկ գերազանցում է փոխանցման միջին երկարությամբ: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է` հասնելով 21 մլն եվրոյի: Դիեգո Սիմեոնեի համար այսպիսի ուժեղացումը կատարյալ տարբերակ կլինի",- գրում է Eurosport.ru-ն: Մյուս ամենահարմար թեկնածու ակումբը անգլիական "Լիվերպուլն" է: Տարօրինակ չէ, որ կայքն անդրադարձել է անգլիական այս ակումբին. Մխիթարյանի նկատմամբ այս ակումբի հետաքրքրության մասին լուրերն սկսվել են 2013 թվակականից եւ շարունակվում են մինչ օրս: Թեեւ պետք նշել, որ եթե Մխիթարյանը որոշի այնուամենայնիվ հեռանալ թիմից եւ որպես ուղղություն ընտրի Անգլիան, ապա Լոնդոնի "Արսենալը" ավելի նախընտրելի տարբերակ կլինի հայ ֆուտբոլիստի համար. նա բազմիցս նշել է, որ միշտ ցանկացել է հանդես գալ անգլիական հենց այս ակումբի կազմում: Ի դեպª Metro-ի փոխանցմամբ, լոնդոնյան թիմը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը: Ըստ այս աղբյուրի` անգլիական ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային, ով ամռանը կարող է լքել Լոնդոնը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արսեն Վենգերի թիմը կարող է վճարել 17,7 միլիոն ֆունտ ստերլինգ:
Վերադառնալով Eurosport.ru-ի ցուցակին, նշենք, որ դրանում Հենրիխի կարիերան շարունակելու տարբերակների թվում են նաեւ Մյունխենի "Բավարիան", իսպանական "Վիլյառեալը", իտալական "Ֆիորենտինան" եւ ռուսական "Կրասնոդարը": Բայց առավել ուշագրավ է ֆրանսիական ՊՍԺ-ի տարբերակը: Վերջինիս "գլխավոր մարզիչ Լորան Բլանը վատ հարաբերություններ ունի Էզեկյել Լավեսիի եւ Էդինսոն Կավանիի հետ, եւ նրանց հեռանալու դեպքում փարիզցիները պետք է ուժեղացնեն հարձակման գիծը: Մխիթարյանի գործակալի հաճախորդներից մի քանիսն էլ (Իբրահիմովիչ, Մատյուիդի, Մաքսվել, Վերատի) հանդես են գալիս ՊՍԺ-ում, եւ Ռայոլան կարող է Հենրիխին առաջարկել հենց այդ տարբերակը: Հավանական է, որ Ֆրանսիայի չեմպիոնը կկրկնապատկի 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Հարմարվելու հետ նա խնդիր չի ունենա, քանի որ ժամանակին բնակվել է Ֆրանսիայում, որտեղ հանդես է եկել իր հայրը",- գրում է Eurosport.ru-ն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում