ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ 3 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈ՞Վ

Արխիվ 12-16

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ 3 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈ՞Վ

Օրերս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց "Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրերի պահպանության եւ օգտագործման մասին" ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը օրինագծով առաջարկում է, որ ներկայիս ՀՀ կառավարության հետ հուշարձանների պահպանության  եւ օգտագործման  բնագավառի սուբյեկտ լինի նաեւ ՀՀ ազգային ժողովը:
Այսինքն` հուշարձանների պահպանության, վերանորոգման, տեղափոխման, ինչպես նաեւ պետական ցուցակներում նոր հուշարձաններ ընդգրկել կամ էլ ցուցակից հանել միայն կարող է ԱԺ-ն` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա: ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վրդովված հայտարարեց, թե հուշարձանների պահպանության հարցում ՀՀ մշակույթի նախարարությունը հետեւողական չէ, եւ կան հուշարձաններ, որ իսպառ վերացել են, ապա ռեպլիկի կարգով ասաց. "Հուշարձանների մաման լացացնում են...":
Նիստին ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ էլ չկիսելով Ա. Մանուկյանի կարծիքը` ասաց, որ դեռեւս սովետական ժամանակներից հուշարձանների ցանկը խստիվ պահպանվել են բացառապես 2000-2004 թվականներին: Այդ տարիներին հուշարձանների պահպանության հարցը եղել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Փոխնախարարը հավաստիացրեց, որ դրանից հետո համենայնդեպս իրենք ինչպես ստացել են, այնպես էլ կարողանում են պահպանել:
Ի դեպ, այդ 4 տարիների ընթացքում Երեւան քաղաքն իրար հաջորդելով ունեցել է 3 քաղաքապետ` 1999-2001 թվականներին Երեւանի քաղաքապետ է եղել ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ, 2001-2003 թվականներին` ներկայիս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որին էլ հաջորդել է այսօրվա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ:
"Իրավունքն" առաջիկայում կպարզի, թե արդյո՞ք պետական աջակցության ցուցակից դուրս մնացած հուշարձանները ոչնչացվել են հենց վերոնշյալ նախկին քաղաքապետների թեթեւ ձեռքով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում