ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

Արխիվ 12-16

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ


Թանկացումների եւ սոցիալական ծանր պայմանների պատկերին, այժմ էլ մարդիկ ստիպված են վճարել հեռուստացույց դիտելու համար: Համենայնդեպսª հեռուստատեսության թվային հեռարձակման անցնելուց հետո Հայաստանի բնակիչները պետք է 14-34 հազար դրամով ձեռք բերեն այն սարքավորումը, որը նրանց համար կապահովի հեռուստացույցի աշխատանքը:
Դա դեռ մի հեռուստացույցի համար, եւ վայ նրանց, ովքեր ունեն մի քանիսը: Էլ չասած, թե ինչ որակ կունենան այդ սարքավորումները, դեռ հարց է: Այսինքնª ամեն փչանալուց հետո մարդիկ ստիպված են լինելու նորը գնել, մինչեւ որ ճարահատյալ մտածեն թվային համակարգին համապատասխանող թանկարժեք հեռուստացույցների մասին, որոնց գներն այդ իրավիճակում հաստատ մինչեւ երկինք կթռնեն:
Ուրեմնª ինչքանո՞վ է տեղին այս ծանր օրերին մարդկանց գլխներին թվային հեռուստատեսություն փաթաթելը: "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` պետք է հաշվի առնելՀայաստանում աղքատության տոկոսը եւ այն հանգամանքը, թե արդյոք հնարավո՞ր է նույն սարքավորումը Հայաստան ներկրել ավելի մատչելի գներով. "Այս գործընթացի վերաբերյալ պետք է հստակ մեխանիզմ մշակվի, եւ երբ ուսումնասիրենք ամեն ինչ, հանդես կգանք առաջարկությամբ: Հնարավոր է, որ սարքը մարդիկ կարողանան ձեռք բերել 11 հազար դրամով, չնայած այս դեպքում էլ մարդկանց մի զանգվածի համար այն մեծ գումար է: Անհրաժեշտ է բոլոր հնարավորությունները դիտարկել, եւ եթե հասկանանք, որ սպառողին կարողանում ենք ընձեռել հնարավորություն` պայմանական ձեռք բերել սարքը եւ մի քանի ամսվա ընթացքում վճարել գումարը, ապա այդ հնարավորությունը կօգտագործենք: Եթե այս խնդիրը լուծվի, կարծում եմ, բոլորը գոհ կլինեն",- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:
Եթե ոմանց համար մի ամբողջ ամսական թոշակին հավասար այդ 14-34 հազար դրամը իրենից մի մեծ բան չի ներկայացնում, ապա շատ ընտանիքներ, մանավանդ սահմանամերձ գյուղի բնակիչներ, այդ գումարով կարող են լուծել մի շաբաթվա հացի խնդիր: Թվային հեռարձակման անցնելուց հետո սահմանամերձ Վահան համայնքի  գյուղապետ Գուրգեն Բալյանը հույս ունի, որ համայնքի անապահով ընտանիքներին պետությունը կաջակցի` տվյալ սարքավորումը ձեռք բերելու համար. "Մեզ մոտ աշխատող հեռուստակայանը մեկ տարի եւս նախկին ռեժիմով կաշխատի, որպեսզի մարդիկ կարողանան հեռուստացույց դիտել: Որպես սահմանամերձ գյուղ, հնարավոր է, որ նպաստառուներին եւ անապահով ընտանիքներին սարքավորումը տրամադրեն անվճար: Այսօր մենք գյուղում  հնարավորություն ունենք դիտելու ընդամենը երկու հեռուստաալիք, եւ ոչ այդքան որակով",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Գ. Բալյանը:
Բայց մեկ է, կանխատեսել, թե քանի ամսվա կյանք կունենան սարքերը, ոչ ոք չի կարող: Այդ ոլորտում տեղավորվել փորձող ընկերություններից մեկի ներկայացուցիչն անհայտ մնալու պայմանով մեզ փոխանցեց. "Դրանք կունենան շահագործման երաշխիքային ժամկետ, բայց երկու-երեք տարվա կարգի: Այսինքնª դա այն երաշխավորված ժամկետն է, որից հետո մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր սարք գնել: Իսկ այդ դեպքում արդեն հաստատ պետական սոցիալական ծրագրեր չեն լինի, եւ անապահովներն անգամ ստիպված կլինեն իրենց գլխի ճարը տեսնել":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում