ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԱԶԱՅԻՆ ԽԱՂª ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԱԶԱՅԻՆ ԽԱՂª ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ


Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը "Արարատի ստորոտին" մեդիա համաժողովում ունեցած ելույթով եւ արտասահմանցի լրագրողների հարցերին տված պատասխաններով ըստ էության նախ ամփոփեց ոչ միայն մեր երկրի հետ ուղղակիորեն առնչվող, այլեւª գլոբալ համաշխարհային հարցերի նկատմամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Եվ ապաª ՀՀ նախագահը նաեւ ընդգծեց այն առանցքային ուղղությունները, որոնցով էլ մեր պետությունը պատրաստվում է ընթանալ առաջիկայում:



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Բնականաբարª հայաստանյան քաղաքականության կիզակետը մնում է Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը. "Ցեղասպանության ճանաչումն ու ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը կենսական խնդիրներ են մեզ համար": Եվ այս առումով, հասկանալի է, օրակարգային հարցն այս պահին Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն են եւ այդ ֆոնինª ճանաչման եւ դատապարտման գործընթացի ակտիվացումը: Եվ այդ գործընթացը, թերեւս, ներկայումս բավականին հաջող ընթացքի մեջ է, հաշվի առնելով նախ այն, որ 100-ամյակի միջոցառումներին մասնակցության նպատակով բավականին պատկառելի պատվիրակությունների այց է սպասվում: Դրան զուգահեռª թեեւ, ըստ ՀՀ նախագահի. "Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր": Սակայն անգամ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապեսª հեղինակավոր Zaman-ն է ընդգծում, որ Գալիպոլիի հետ կապված "ջանքերն արդյունավետ չեն լինելու, եւ Թուրքիան զուր վարկաբեկվելու է":
Մինչդեռ. "Ապրիլի 24-ն արդեն երեւում է հորիզոնում, եւ փախուստի տեղ չի մնացել: Այդ օրն աշխարհի չորս կողմերում մարդիկ Հայոց ցեղասպանությունն են հիշատակելու": Չնայած արդեն իսկ համաեվրոպական մի շարք կառույցներ հասցրել են դատապարտման խոսք հնչեցնել, եւ այդ թվումª "Եվրոպական ժողովրդավարական կուսակցության" հայտնի բանաձեւը, ըստ Ս. Սարգսյանի. "Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների եւ Եվրամիության անդամ պետությունների համար":
Բայց նաեւ, ըստ ՀՀ նախագահի, Թուրքիայի` պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանությունների խրախուսում: Ավելինª հենց Անկարայի "անհեթեթ նախապայմանների... պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից", սակայնª "Թուրքիայի հետ հաշտեցման" թեման եւս, բնականաբար, պետք չէ վերջնականապես մեռած համարել: Թեեւ այստեղ կա երկու առանցքային գործոն: Նախ. "Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե "հարեւանների հետ զրո խնդիրներ" ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորում": Եվ քանի դեռ պահպանվում են նեոօսմանիստական այդ նկրտումները, հազիվ թե հայ-թուրքական հարաբերություններում որեւէ էական տեղաշարժ լինի: Առավել եւս, որ կա նաեւ երկրորդ գործոնը. "Տարիներ առաջ Իլհամ Ալիեւը հայտարարեց Հայաստանին մեկուսացնելու քաղաքականության մասին... Ես վստահ եմ, որ եթե չլիներ ադրբեջանական այդ գործոնը, արձանագրություններն արդեն վավերացված կլինեին": Իսկ ադրբեջանական այդ գործոնը, բնականաբար, կապված է Ղարաբաղի հետ, եւ այս ուղղությամբ էլ հազիվ թե առաջիկայում իրավիճակային որեւէ փոփոխություն լինի: Դա էլ հուշում է, որ առնվազն հայաստանյան քաղաքականությունը մոտ ապագայում Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հարցում եւս առանձնապես տեղաշարժերի ակնկալիքներ չունի:

ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ԹՆՋՈՒԿ

Սակայն այն բուռն զարգացումները, որ այս պահին կան աշխարհում եւ այդ թվումª մեր անմիջական հարեւանությամբ, թերեւս իրենց որոշակի ուղղումները կարող են մտցնել հայաստանյան քաղաքական օրակարգում: Այս առումովª վերադառնալով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների թեմային, նկատենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ վերահաստատեց, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այդ միջոցառմանը: Սա հետաքրքիր է նրանով, որ այն բանից հետո, երբ հայտարարվեց ՌԴ նախագահի Հայաստան այցելելու ծրագրերի մասին, Թուրքիայի նախագահ Էրդողանը չհապաղեց զանգահարել Վ. Պուտինինª "բայաթի կապելով" ապրիլի 24-ի թեմայով: Դրանից զատ, ինչպես թուրքական աղբյուրներն են փոխանցում, խոսք է գնացել նաեւ "Հարավային հոսք" գազատարի ծրագրի մասին, եւ կարելի է ենթադրել, որ Էրդողանը, Վ. Պուտինին հիշեցնելով այդ մեծ նախագծի մասին, փորձել է ձախողել նրա այցը Հայաստան: Եվ Դ. Պեսկովի հայտարարությունից երեւում է, որ չի հաջողվել: Ասենքª դա սպասելի էր, հաշվի առնելով, որ գազային ուղղությամբ այս օրերին Թուրքիան մեկ այլ խաղի մեջ էլ է մտել: Այս առումով հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրմանը զուգահեռª Վաշինգտոնը պայքարում Եվրոպային ներգրավում է նաեւ էներգետիկ անվտանգության տարաբնույթ խոստումներ տալով, որոնք պետք է կոմպենսացնեն եվրոպացիների կորուստները, եթե խնդիրներ առաջանան ռուսական գազամատակարարման հարցով: Արդյունքումª Բրյուսելը մինչեւ իսկ ձախողեց Սեւ ծովով անցնելիք "Հարավային հոսք" գազամուղի ծրագիրը, սակայն Վաշինգտոնն այդպես էլ Եվրոպային խոստացած էներգետիկ անվտանգությունը չի կարողանում ապահովել: Ծրագրերը, թե ԱՄՆ-ից էներգակիրներ կմատակարարեն, Եվրոպայում սլանցային նավթ եւ գազ կարդյունահանեն, ինչպես եւ սպասվում էրª տապալվեցին: Միակ տարբերակը նորից մնաց բազմիցս ձախողված հինըª ադրբեջանական գազով Եվրոպային հույսեր տալը, եւ վերջին ժամանակներս Վաշինգտոնի ստվերային աջակցությամբ հենց այդ ուղղությամբ էլ ակտիվորեն աշխատում էին բրյուսելյան համապատասխան կառույցները: Արդյունքումª օրերս Կարսում Էրդողանը Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Գեորգի Մարգվելաշվիլու հետ տվեցին այդ, այսպես կոչված, "Տրանսանատոլիական գազատարի" (TANAP) շինարարության մեկնարկըª տեղադրելով առաջին խողովակը:
Իհարկե, եթե այդ ծրագիրն իրականացվի, մեղմ ասած, այն Հայաստանի համար չի կարող ձեռնտու լինել: Նախª դա Բաքվի համար է ֆինանսական նոր հոսքեր ապահովում: Ապաª ի տարբերություն ԵՏՄ անդամ Հայաստանի, Բրյուսելի աչքերին նկատելիորեն կբարձրանա էներգետիկ "փրկիչ" Ադրբեջանի դերը: Եվ, վերջապես, դա կամրապնդի նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը, ինչը նույնպես ամենեւին էլ Հայաստանին պետք չէ:
Այլ հարց է, թե գազատարի առաջին խողովակը տեղադրելով, երկրորդին կանցնե՞ն: Այն փաստը, որ այս ծրագիրն իրականացնում են 58 տոկոս բաժնեմասով ադրբեջանական պետական "ՍՈԿԱՐ" ընկերությանը, 30 տոկոսովª թուրքական "Բոտաշը" եւ միայն 12 տոկոսովª բրիտանական BP-ն, արդեն իսկ հուշում է, եվրոպական իրական էներգետիկ հատվածը, մեղմ ասած, ոգեւորված չէ նրանով: Իմաստը հասկանալի է. պետք է ավելի քան 10-11 միլիարդ դոլար ներդնել, որ լավագույն դեպքում 4-5 տարուց երկու երկիր տարանցելով` Հարավային Եվրոպա տարեկան 16 միլիարդ խմ գազ հասցվի: Ավելի կոնկրետª 10 միլիարդ, քանի որ 6-ը նախատեսված է Թուրքիայի համար: Եվ ամենակարեւորը. այդ 10 միլիարդ խմ-ն Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա էական էֆեկտ չի կարող ունենալ, թեկուզեւ հաշվի առնելով, որ ռուսները "Թուրքական հոսքով" նույն թուրք-եվրոպական սահման են հասցնելու մոտ 55 միլիարդ խմ գազ: Այն էլª հիմնականում իրենց միջոցներով կառուցվող խողովակաշարով, առանց որեւէ պետությունով տարանցման, այսինքնª նկատելիորեն ավելի ցածր ինքնարժեքով: Այսինքնª քաղաքական առումով TANAP հիմնական խնդիրըª Ռուսաստանից Եվրոպայի "գազային թուլացումը" չի լուծում, տնտեսապեսª այդ գազը մրցակցային չէ, եւ այս հանգամանքը հազիվ թե Անկարայում չգիտակցեն: Համենայնդեպսª Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն էլ հեռատեսորեն չհապաղեց հայտարարել, թեª TANAP-ը եւ "Թուրքական հոսքը" միմյանց չեն հակասում: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան կարող է ռուսական գազի ավելի քան 10 տոկոսանոց զեղչեր ստանալ, ինչը հուշում է, որ Էրդողանը TANAP-ի առաջին խողովակը դնելու պահին անգամ ավելի շատ ռուսական գազի մասին էր մտածում: Բայց միեւնույնն էª ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է, եւ Ռուսաստանը, հաշվի առնելով առկա լարվածությունը, պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Թուրքիայինª թեկուզեւ նախագահի հայաստանյան այցը վերահաստատելու տեսքով: Բայց փոխարենը Ադրբեջանն այս կերպ, ըստ էության, նաեւ ներկայիս գլոբալ իրավիճակում Արեւմուտք ուղղված քաղաքական կողմնորոշումն է ներկայացնում, ինչը եւս հազիվ թե անպատասխան մնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում