ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

"Lragir.am-ում ադրբեջանցի լրագրո՞ղ է աշխատում: Դուք հո հայվան չե՞ք, հետեւո՞ւմ եք ձեր բառապաշարին, հասկանո՞ւմ եք, թե ինչ բառ եք օգտագործել, այ տհասներ: Այսպիսի մտածողությամբ արարածները պետք է ոչնչանան: Դե գնա ու զոհված զինվորի ծնողին ասա, որ իր զավակը ոչնչացվել է: Անասու՛ն",- ահա այդպիսի գրառում հայտնաբերեցինք Շուշիի ազատագրման մասնակից, Արցախ 3 որդուն ծառայության ուղարկած, պահեստի կապիտան Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջում: Իսկ երբ նայեցինք զայրույթի պատճառ հանդիսացած հրապարակումը, միանգամից պարզ դարձավ, որ Արթուր Եղիազարյանն իրավացի է 100 տոկոսով: Քանզի նշյալ կայքի քաղաքական մեկնաբան ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԸ զարմանալիորեն գրել է. "Եվ ահա, սահմանին կանգնած 3 հայ զինվոր է ոչնչացվել ադրբեջանցիների ձեռքով, կամ ով գիտե, գուցե նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, որովհետեւ ինչպես քարվաճառյան դիվերսիան ցույց տվեց, ադրբեջանցի դիվերսանտները ՌԴ քաղաքացիություն էլ են ունենում": Պարզ է, որ գրված է մաքուր ադրբեջանական տեսակետից, եւ ավելի ուշ "ոչնչնացվել" բառը հոդվածում չակերտել է, դա ամենեւին էլ ի զորու չէ քողարկել: Ինչեւէ, մնում է զարմանալ ու զայրանալ, թե ինչքան են հայկական ազգանուններով հայախոս չհայերը:
Հակոբ Գագիկի Խաչատրյան, Էդուարդ Գագիկի Հայրապետյան, Արշակ Կարենի Հարությունյան` ահա անհավասար մարտում զոհված զինվորները: Եվ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ վերաբերյալ արդեն հայտնի են զարմանալի մանրամասներ: "Դուխով տղա էր, մի քանի ամիս առաջ օտպուսկ էր եկել, ասում էր` թուրք եմ խփել, դրա համար են թողել: Դրա համար պատվոգիր եւ դրամական պարգեւատրում էր ստացել: Շատ լավ, շփվող տղա էր, թաղում բոլորն էլ սիրում էին նրան: Ծնողները ու բոլորս էլ համարում ենք, որ իրենց տղան հայրենիքի համար է զոհվել եւ հերոս է",- ասել է ընտանիքի մտերիմներից մեկը: Ու պարզվում է, որ 20-ամյա զինվորի պապը` ավագ Արշակը, 1992-ին նույնպես զոհվել է արցախյան պատերազմում: Փաստորեն, Արշակ Հարությունյանը իր պապից ժառանգեց ոչ միայն անունը, այլեւ հերոսական կենսագրությունը:
Եզրափակելով թեման` նշենք, որ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ զարմանալիորեն սկսեց պաշտպանել պիղծ տողերի հեղինակ Հակոբ Բադալյանին քննադատողներից. "Հարգելի ՀՅԴ-ական ընկերներ, նորմալ է, որ չեք կիսում որեւէ մեկի վերլուծությունները կամ դիտարկումները: Աշխարհը հենց բազմակարծությամբ է առաջ գնում եւ հետաքրքիր: Բայց որեւէ մտքի (տեսակետի) տերմինի դեմ կազմակերպված արշավը եւ հարձակումը ոչ միայն լուրջ չէ, այլ կողքից տարօրինակ ու զավեշտալի է: Թարգեք, Աստծո սիրուն": Դե, ինչ ասես, Ստյոպիկին նոր չենք ճանաչում: Բայց պետք է նշենք, որ լրիվ այլ առիթով Ստյոպիկին պորտատեղադրում կատարեց "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հակադարձելով Ստյոպիկի դժգոհությանը Բաղրամյան 26 կատարած այցի կապակցությամբ` նա ասաց. "Բոլոր նրանք, ովքեր վարչության նիստում չեն եղել, առավել եւս` կուսակցական գործունեությունն ավարտել են եւ իրենք իրենց համարում են փորձագետ, ճիշտ կլինի, որ իրենց փորձագիտական գործունեությամբ զբաղվեն, ոչ թե գտնեն որոշակի թեմա ու այն անընդհատ տաք պահեն": Բայց, իհարկե, մեղմ է ասված, կարծում ենք, որ նույնիսկ փորձագիտությամբ զբաղվելուն Սաֆարյանը պիտանացու չէ:
Իսկ տխրահռչակ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ աչքին բոլորը կամակատար են երեւում. "Ինձ համար զարմանալի է, երբ որոշ վերլուծություններ են կատարվում ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի կամ նրա քաղաքական վարքագծի, ինչպես նաեւ մնացած քաղաքական դաշտի ու դերակատարների վերաբերյալ: ՀՀ-ում, բացառությամբ 1-2-ից, այն էլ` պայմանական, մնացած բոլորը Կրեմլի կամակատարներ են: Այսօրվա Հայաստանի հիմնական խնդիրը Սահմանադրության առաջին հոդվածն է, որտեղ նշվում է, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Այդ հոդվածի դրույթներն ապահովելու համար կառավարման ձեւը կարեւոր չէ: Հետաքրքիր է, որ բոլորը դարձել են Կրեմլի կամակատարներ, մեկ էլ սկսում են խոսել ինչ-որ սահմանադրական փոփոխությունների մասին` չգիտեմ ինչ խնդիրներ լուծելու համար: Այդպես մտածողները կամ քաղաքական տհասներ, անգրագետներ են, կամ էլ մեզ են անգրագետի ու տհասի տեղ դնում": Դե, եթե ինչ-որ մեկը "քեռի Սեմի" կամակատարն է, ապա բոլոր ողջամիտ մարդիկ աչքին Կրեմլի կամակատար են երեւում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ընդամենը հիշեցնել, որ ՀՀ ցանկացած արժանապատիվ քաղաքացի կգերադասի շուն լինել-գել լինել, բայց սաքունց չլինել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում