Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի եւ այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց "զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ" իրողության առջեւ:
Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե "հարեւանների հետ զրո խնդիրներ" ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
19 ՄԱՐՏ 2015
Եվրամիության երկրներում կա պատրաստակամություն աշխատելու եւ առաջ գնալու, իսկ թե ի՞նչ են մտածում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի կամ էլ Ադրբեջանի ներկայացուցիչները, մենք այդ առնչությամբ ընդհանրապես չպետք է մտահոգվենք, կարծիք են հայտնում` թող հայտնեն, մենք մեր ճանապարհն ենք անցնում: Երբ Ուկրաինան նախընտրեց եվրաասոցացման ճանապարհը, չուներ այնպիսի խնդիր, ինչպիսին ունենք մենք, խոսքս Ղարաբաղյան հիմնախնդրի մասին է:
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որեւէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետեւում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում եւ շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները: