ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԼՔԵԼՈ՞Ւ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԼՔԵԼՈ՞Ւ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

 

«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` որքանով են շրջանառվող լուրերը  համապատասխանում իրականությանը, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Ի պատասխան  կուսակցության փոխնախագահը հիշեցրեց, որ վարչության նիստ կլինի, որտեղ ամեն ինչ կքննարկենք:

Հիշեցնենք` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանն օրեր առաջ հանդիպել էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը: Այս քայլը դրական չէր ընդունել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով համարել էր իր գործընկերների Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Հանդիպումից մի քանի օր անց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից  հայտարարեց ոչ ֆորմալ և ինքնանպատակ  խորհրդակցությունների մասին` նկատի ունենալով  իր կուսակիցների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Պրն Մարտիրոսյանից հստակեցրինք` եթե  չի հերքում կուսակցությունից դուրս գալու լուրերը, կարելի՞ է ենթադրել, որ դրանք իրականությանը համապատասխանում են: «Որեւէ ներկուսակցական հարցի չեմ պատասխանի մինչ վարչության նիստի գումարումը»,- պատասխանեց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար, Մարտիրոսյանը կարծում է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի այդ արտահայտությունն իրենց չի վերաբերում: «Այդ հարցին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց կարծում եմ, որ մերը կարող էր լինել ինքնանպատակ հանդիպում, ոչ թե հանդիպումներ»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները  տեղի չեն ունեցել, քանի որ «Ժառանգության» առաջնորդը ԱՄՆ-ում է եղել: Նրա փոխարեն մարզեր մեկնել են կուսակցության ներկայացուցիչները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում