ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ այսօր մի քանի քաշային կարգերում կայացան ¼ եզրափակիչմենամարտերը:
56 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանինկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և Էրիկ Պետրոսյանը: 64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանըմրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը: 75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանըպարտության մատնեց Խաչատուր Նազարյանին, Գագիկ Բոյանն էլ առավելության հասավՄանուկ Դիլանյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական Արթուր Սարգսյանի և
գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվարին պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ: Մրցումային 2-րդ օրը կայացավ նաև գերծանր քաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավՄեհրաբյանը: Վաղը ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները: 91կգ և գերծանրքաշային կարգի մարզիկները վաղը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին:Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:

