ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ`ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ»
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ`ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ»
ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանին այսօր «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց քաղաքական վերջին իրադարձությունների ու ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության մասին:
- Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ի հետ պատրաստվո՞ւմ եք շարունակել Ձեր համագործակցել:
- Ոչ: Գագիկ Ծառուկյանի հետ` այո: Համենայնդեպս, մենք ու ԲՀԿ-ը պատկերացնում էինք Ծառուկյանին` որպես առաջնորդ: Իսկ հիմա եթե ինքը չկա, հետաքրքրիր չէ արդեն:
- Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին...
- Դե հիմա ինչ անենք:
- Հնարավո՞ր է` դուք եւս դուրս գաք քաղաքականությունից:
- Ոչ:
- Այդ դեպքում քաղաքական ո՞ր ուժի հետ եք համագործակցելու:
- Ժողովրդի հետ եմ համագործակցում: Ես այսօր ընդդիմադիր ուժ չեմ տեսնում` բացի
Սեֆիլյանից:
- Առաջիկայում հնարավո՞ր է Սեֆիլյանի հետ համագործակցեք:
- Կարող է:
- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին հայտարարեց, որ միակ ընդդիմությունն այսօր ՀԱԿ-ն է:
- Համաձայն չեմ: Ընդդիմությունը չի ասում, որ մենք ենք ընդդիմություն: Ընդդիմությունը հաշվի է առնում այլ միավորների: Եթե հաշվի չի առնում, պարզ է` ինչ են ուզում:
- Իսկ Լեւոն տեր-Պետրոսյանի`«Սրտիս պարտքը» հոդվածը, բաց նամակը Սերժ Սարգսյանին, որոնք հրապարակվեցին ԲՀԿ-ի պառակտման օրերին, ինչպե՞ս եք գնահատում:
- Բացասական:
- ԲՀԿ-ն լքածների պահվածքին ի՞նչ գնահատական կտաք:
- Կռիսները փախնում են նավից: Դա հայտնի գործողություն է: Դե իրենք մտել էին ԲՀԿ-ը սեփական հարստացման, ներուժ ունենալու համար: Իրենք չէին մտել գաղափարի համար: Ես չեմ մեղադրում իրենց: Միշտ էլ կան այդպիսի մարդիկ:
- ԲՀԿ-ի հետ ձեր համագործակցությունը գաղափարակա՞ն բնո՞յթ ուներ:
- Համենայնդեպս, մենք կարծում էինք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ղեկավարել երկիրը, բայց ցավոք եղավ այն, ինչ եղավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

