ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Եթե ծնվեմ նորից` ապա կնտրեմ միայն երաժշտությունը, ուրիշ ոչինչ

 

Նարեկացի Արվեստի միության ավանդական դարձած Կինոչորեքշաբթի ծրագրի շրջանակներում այս շաբաթ հայ հանրությանը ներկայացվեց Հայաստանի մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից նկարահանված «Հարություն» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ հիշատակին: Ֆիլմի հեղինակ Արայիկ Մանուկյանի խոսքով` «Հարություն» ֆիլմով ցանկացել է եւս մեկ անգամ ներկայացնել Հ. Դելլալյանին բոլոր նրանց, ովքեր գիտեն եւ ճանաչել են կոմպոզիտորին.«Ֆիլմը նաեւ նրանց համար է, ովքեր չեն ճանաչել Դելլալյանին: Այն դիտելուց հետո, հուսով եմ շատերը  կգտնեն ու կլսեն կոմպոզիտորի ստեղծագործությունները»,-նշեց ԱՐԱՅԻԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Ֆիլմը, որը ուղեկցվում էր կոմպոզիտորի երաժշտությամբ, ներկայացնում էր Դելլալյան կոմպոզիտորին, մարդուն ու ընկերոջը:

Կոմպոզիտորի այրին իրենց հանդիպման առաջին օրվանից էր զգացել սիրելիի երաժշտական հակումներ.«Հարությոնի հետ մեր հանդիպումը պատահական ստացվեց: Մեկ հանդիպումից հետո սկսեցինք մտերմանալ, սիրեցինք միմյանց եւ կազմեցինք մեր գեղեցիկ ընտանիքը: Մեր հանդիպումների ընթացքում տեսնում էի այն մեծ սերը, որը Հարությունը տածում էր դեպի երաժշտությունը: Ես չէի պատկերացնում, որ այդքան համեստ մարդու մեջ կա  մեծ կամքի ուժ եւ նպատակ առաջ գնալու: Մեր ամուսնությունից որոշ ժամանակ անց, Հարությունը դարձավ ուսանող եւ սկսեց սովորել կոնսերվատորիայում»,-վերհիշեց ՀԵՐՄԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԸ:

Ստեղծագործական 13 տարիների  ընթացքում Հ. Դելլալյանը ստեղծել է մնայուն շատ ստեղծագործություններ, որոնք ինչպես մասնագետներն են բնորշում, այսօր էլ շատ արդիական են: 1987 թվականին Դելլալյանը  առաջին անգամ հայտնվեց միջազգային բեմում, որտեղ կոմպոզիտորին շնորհվեց Կալիֆորնիայի կինոյի եւ հեռուստատեսության խորհրդի «Ոսկե Փառապսակ» պարգեւը: Նրա ստեղծագործությունների մեջ առանձնանում է հատկապես «Նվիրում Կոմիտասին» սոնատը:

Ինչպես կոմպոզիտորի դուստրն է բնորոշում` Հ Դելլալյանը մարդ էր, ով ընդհանրապես տարված չէր շողալու եւ երեւալու ձգտումով, այլ պարզապես լուռ ու անխոս կատարում էր իր առջեւ դրված աշխատանքը. «Երանի նրանց, ովքեր առաջին անգամ են հայտնաբերում Հարություն Դելլալյան արվեստագետին» ,-նշեց ԳԱՅԱՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում