ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ «ԹԽԵԼ» Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈ՞ՒՄԸ

Արխիվ 12-16

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ «ԹԽԵԼ» Է

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈ՞ՒՄԸ

 

«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարությանը, խնդրի առնչությամբ ներկայացրել  շինարարության պատվիրատուի, քաղաքապետարանի պարզաբանումն ու այդ տարածքում ապրող բնակիչների դժգոհությունը:

Քանի որ  շինարարությունն  իրականացվում է մայրաքաղաքի կենտրոնում, փետրվարի 18-ին «Իրավունքը» գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնի թաղապետարան հետեւյալ հարցերն ուղարկելով Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին:

1.Ի՞նչ օբյեկտ է կառուցվում Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում:

2. Տեղյա՞կ եք, որ վերոնշյալ տարածքը նախկինում եղել է կանաչապատ ու ծառածածկ, որը փաստում են  մեր կողմից հրապարակված լուսանկարները:

3. Եթե տեղյակ եք, որ տարածքը եղել է կանաչապատ, ինչո՞ւ է կանաչ տարածքում շինություն կառուցվում:

4. Արդյոք շինությունը կառուցելիս անցկացվել են հանրային լսումներ:

Թաղապետարանը ուղիղ մեկ ամիս անց է պատասխանում մեր գրավոր հարցմանը, այն էլ` ոչ լիարժեք:

«Ի պատասխան 18.02.2015 թ-ի Ձեր հարցմանը, տեղեկացնում եմ, որ Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում  նախատեսվում է իրականացնել մեկ հարկանի հասարակական նշանակության օբյկետի կառուցման շինաշխատանքներ, որի համար առկա է Երեւանի քաղաքապետարանի հետ 15.12. 2014 թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Վ-1668-1152 նախագիծն ու կառուցապատող Վահագն Վանցյանին 15.12. 2014 թ. տրված հ. 01/18-Վ-1668-1330 շինարարության թույլտվությունը: Վերոնշյալ տարածքը կանաչապատ չի եղել»,- ասված է  թաղապետարանի պատասխանում:

 

Հանրային լսումների մասին հարցը, սակայն, թաղապետարանն անպատասխան է թողել: Սրանից կարելի է ենթադրել, որ հանրային լսումներ, ինչպես այլ շինաշխատանքների դեպքում, հավանաբար, չեն անցկացվել: Ավելին` պատասխանում հստակ գրված չէ`հասարակական նշանակության ի՞նչ շինություն է կառուցվում:

Ինչ վերաբերում է  տարածքի կանաչապատ չլինելուն, թաղապետարանը ամենայն հավանականությամբ  քաղաքապետարանի թելն է  թելում, կամ հիշողության հետ խնդիրներ ունի:

Պրն Սադոյան, հատուկ Ձեզ համար հրապարակում ենք  վերոնշյալ հասցեում կանաչ  ու ծառածածկ  տարածքն ապացուցող լուսանկարները:






















 



 

Ընդհանուր առմամբ Կենտրոնի թաղապետարանի պատասխանը ոչնչով չի տարբերվում փետրվարի վեցին  «Իրավունքին» տված քաղաքապետարանի պարզաբանումից:  Տպավորությունն այնպիսին է, որ  թաղապետարանը ուղղակի «թխել» է քաղաքապետարանի պարզաբանումն ու իր աշխատանքը համարել ավարտված:

Մենք հետեւողական ենք լինելու եւ շարունակելու ենք խնդրի հետ կապված հարցերը հասցնել համապատասխան մարմիններին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում