«ՄԵՆՔ ԱՆԳԱՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԱՆԳԱՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ»
Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ամենայն «անկեղծությամբ» կուրծք էր ծեծում, թե Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հանձնաժողովի նիստ բերված կառավարության կողմից հարցադրումներն ու առաջարկները նա չի դիտարկում քաղաքական, կամ կուսակցական տեսանկյունից. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես որեւէ քաղաքական կամ կուսակցական նկատառում չեմ հետապնդում, ինչ ասում եմ, ասում եմ իմ անունից, իմ կարծիքը, ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի: Հուշարձանների պահպանության խնդրի հետ կապված, անկեղծորեն ասում եմ, աշխատել եմ ՀՀԿ-ի հետ: Այդ հուշարձանների «մաման լացարել են»»: Եվ քանի որ այսքան անկեղծ էր պարոն Մանուկյանը մենք էլ որոշեցինք մի անկեղծ ու անմեղ հարց տալ.
- Պարոն Մանուկյան, նկատելի դարձավ, ըստ ձեր խոսքի, որ ձեզ վրա կուսակցական, կամ քաղաքական ճնշումներ չկան, եւ որ դուք կարողանում եք ինքնուրույն որոշումներ կատարել: Հետաքրքիր է ինչո՞ւ, թե դուք, թե ՀԱԿ-ը չեն մասնակցում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը:
- Որովհետեւ դա չարեփոխումներ է այլ ոչ թե բարեփոխումներ:
- Դուք որեւէ առաջրկ չունե՞ք այդ առումով կատարելու, կամ քննարկելու հարցը նույն ՀՀԿ-ի հետ:
- Ոչ, որովհետեւ այնտեղ կա թաքնված կամ բացահայտ մի գաղափար, Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, իսկ մենք դրան դեմ ենք: Այսսինքն մի նախագիծ, որի տակ կա իշխանության վերարտադրությունը, ինչով ուզում ես փաթաթի, ներսում այդ կեղտն ա՝ իշխանության պահպանումը: Ինչով ուզում ես նրան ձեւավորի, փայլուն թղթով, կամ բառերով, հիմնական գաղափարը դա է: Ուստի մեզ համար անգամ բովանդակային քննարկում չենք ընդունում:
- Ստացվում է, որ դուք սահմանադրական բարեփոխումների գաղափարը անձնավորո՞ւմ եք:
- Ի՞նչ անձնավորել, մենք ասում ենք, որ իշխանություն պահպանելը չարիք է, մանավանդ այն իշխանության, որը կործանում է երկիրը:
Այո պարոն Մանուկյան, չենք կարող ձեզ հետ չհամաձայնվել, որ իշխանության պահպանումը չարիք էր հատկապես այն ժամանակ, երբ դուք, այսինքն ՀՀՇ-ն էր իշխանության: Իսկ ձեր իշխանավորներին, ժամանակին, ոչ միայն փայլուն թուղթը չէր օգնում, այլ նաեւ ընդդիմադիրների փայլուն մտքերը, գաղափարները եւ ինչու չէ անգամ հենց իրենց ոտատակ էիք տալիս: Մի խոսքով ասած ժողովրդի ու երկրի «մաման լացացնում էիք»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

