ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ «ԱՐՓԻ ԼԻՃ»
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Օրերս համացանցում տեղեկություն կար այն մասին, որ «Արփի լիճ» ՊՈԱԿ պարկի տնօրենի նկատմամբ հարուցվել է մի շարք քրեական գործեր: Սրա հետ կապված կապ հաստատեցինք վերոնշյալ պարկի փոխտնօրեն Մեսրոպ Կյուրեղյանի հետ, ով հաստատեց, որ այո կա նման բան. «Ես կոնկրետ տեղյակ չեմ, թե ում վարույթներում է գտնվում քրեական գործերը, բայց հարուցվել է մի շարք գործ, որը վարել է նախկինում Աշոցքի, Ամասիայի տարածքային ոստիկանությունը եւ նեկրայումս այդ գործի քննությունը շարունակում է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Արդեն 8 ամիս է ինչ այս պաշտոնին եմ եւ կարող եմ ասել, որ Արփի լիճ ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի շխատանքային գործունեության մեջ պարունակում է 99,9 տոկոս հանցակազմ»:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այն գործերը որոնք արդեն հարուցված են, դա դեռ մի մասն է. «Քրեական օրենսգրքում նշված հոդվածների մի մասը դեռ հարուցված չէ, բայց հնարավոր է նոր հանգամանքների բերումով այդ հոդվածներին եւս անդրադառնան քննչական մարմինները»:
Թե հատկապես ինչի համար են հարուցվել քրեական գործերը, փոխտնօերնի պնդմամբ դրանք պաշտոնական կեղծիքներ են. «ՀՀ քր. օրենսգրքի 314 հոդված, այն է պաշտոնական կեղծիք, որի մեջ մտնում է տնօրենի կողմից իրականացվող խախտումներ՝ այն է՝ փաստաթղթերի կեղծում, ապօրինի ծառահատումներ, աշխատանքային պայմանագրի կոպիտ խախտումներ եւ այլն»: Փոխտնօրենը նաեւ նշեց, որ հարուցված քրեական գործերից մեկն էլ վերաբերում է. «Հավանաբար կհիշեք, անցյալ տարի երկու տարեկան երեխան, որը մոտ 4 կգ քաշ ունի, իբր կրակել եւ վիավորել է 1.90 հասակ ունեցող մորեղբոր վրա, իսկ զենքը պատկանել է Արփի լիճ պարկի տնօրեն՝ Պետրոսյան Արային: Հարուցված է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու համար»:
Մ. Կյուրեղյանը տեղեկացրեց նաեւ, որ տնօրենը իր աշխատավարձը կրճատել է բացակայությունների համար, որը նա իրավունք չունի կատարելու, առանց իրեն տեղյակ պահելու. «Պետք է գոնե մեկ-երկու անգամ նախազգուշացում տար, նոր իմ աշխատավարձին կպներ»:
Թե արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ է այն ամենից, ինչ մասին մեզ պատմեց փոխտնօրեն Կյուրեղյանը ասաց. «Տեղյակ է, թե ոչ նախարարությունը չգիտեմ, բայց իմ 8 ամսյա աշխատանքի ընթացքում ոչ մի ստուգում նախարարությունը չի կատարել, ոչ մի անգամ չի կանչվել եւ ոչ մի հարցի շուրջ ուղղություններ չի կատարվել»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

