ԻՐԱՆԱԳԵՏ. «ԻՐԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

Արխիվ 12-16

ԻՐԱՆԱԳԵՏ. «ԻՐԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

 

Օրերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի կրոնների ու մշակույթի կազմակերպության աստվածաբանական վեցերորդ նիստն է կայացել, որի ընթացքում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու իրանագետ Կարեն Մկրտչյանը կարեւորում է այս հայտարարությունը, քանի որ սրանով Իրանն անուղղակիորեն իր վերաբերմունք  է արտահայտում Հայոց ցեղասպանության մասին: «Իրանի կրոնների ու մշակույթի կազմակերպությունը պատահական կառույց չէ, այն ուղղորդվում է  Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից»,- ասաց իրանագետը:

Իրանը մինչ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի հետ առեւտրա-տնտեսական կապեր ունի, այդ պատճառով էլ փորձում է Հայոց  ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքը միջնորդավորված հայտնել:

Իրանագետը չբացառեց, որ այս հայտարարությունը կարող է հետագայում հիմք դառնալ Հայոց ցեղասպանության  լայն քննարկման համար:

Ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւս կարեւորեց այս հայտարարությունը, ապա հիշեցրեց. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վերջերս պահանջատիրական խնդիր է դրել՝ հետ պահաջնելով Սիսի կաթողիկոսարանը: Այսինքն` կաթողիկոսությունը պատահական փաստաթուղթ չէր ստորագրի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում