ԱՐԴՅՈՔ ԺԱՄԱՆԱ՞ԿՆ Է ԱՆՑՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԺԱՄԱՆԱ՞ԿՆ Է ԱՆՑՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

Երեկ ԱԺ գիտության կրթության, սպորտի երիտասարդության եւ մշակույթի հանձնաժողովում տեղի ունեցավ հետաքրքիր բանավեճ` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանայնի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջեւ: Թեման աղմուկ հանած 12-ամյա պարտադիր կրթության նախագիծն է, որն առաջարկում է Ա. Աշոտյանը, եւ որի մասին բազմաթիվ սուր քննարկումներ են եղել ԱԺ-ում:

Իր խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց, որ մինչեւ պարտադիր 12-ամյա կրթության անցնելը պետք է նախ ձեւավորվեն երեկոյան եւ հեռակա կրթության համակարգերը, որպեսզի այն երիտասարդները, ովքեր ցանկանում են եւ աշխատել, եւ սովորել, ունենան դրա հնարավորությունը: Բացի այդ` Հ. Բաբուխանյանը նշեց, որ մինչեւ 12-ամյա կրթություն պարտադրելը պետք է կարգի բերել ավագ դպրոցը: «Այսօր շատ ծնողներ փող են տալիս, որ իրենց երեխաները 12-րդ դասարանում չհաճախեն դպրոց: Դրա հետ մեկտեղ` էլի փող են տալիս, որ իրենց երեխաներին գիտելիքներ հաղորդեն կրկնուսույցները: Նշանակում է, որ ավագ դպրոցում բուհ ընդունվելու համար բավարար գիտելիքներ չեն օգտագործում, մենք էլ ստիպում ենք, որ երիտասարդները պարտադիր գնան սովորեն այնտեղ»: Ա. Աշոտյանը իր տեսակետները հայտնեց վերոհիշյալ հարցերի շուրջ` ասելով, թե կրկնուսույցի մոտ երեխային տանելը մեզանում դարձել է ազգային ավանդույթ, իսկ աշխատող երիտասարդները կարող են աշխատել նաեւ երեկոյան ժամերին: Այնուամենայնիվ նախարարը դեմ լինելով ավագ դպրոցների պարագայում հեռակա, կամ երեկոյան ուսուցման ձեւերին (ինչը իր կարծիքով կբերի ավարտական վկայականների վաճառքին), դեմ չէր այդ ուսուցման ձեւերին` ուսումնարաններում եւ տեխնիկումներում: Նա նշեց, որ արդեն իսկ հեռակա, երեկոյան ուսուցման ձեւը միջին մասնագիտական կրթության համակարգում գործում են:

Հաջորդ հարցը, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին նախարարի ու պատգամավորի միջեւ, օրենքի այն դրույթն է, որով պետությունը երաշխավորում  է անվճար ուսուցումը ավագ դպրոցներում, բայց ոչ տեխնիկումներում եւ ուսումնարաններում: Ըստ Հ. Բաբուխանյանի` օրենքը պարտադրում է 12-ամյա կրթությունը, ապա պետք է նաեւ երաշխավորի այդ կրթության անվճար լինելը ոչ միայն ավագ դպրոցներում, այլեւ միջին մասնագիտական կրթության համակարգում, քանի որ դեռ պարզ չէ, թե եկող կառավարությունն ինչ մոտեցումներ կցուցաբերի վերոնշյալի վերաբերյալ: Նախարարը համաձայնելով պատգամավորի դիտարկմանը` նշեց, որ փաստացի կառավարությունն այնքան պետպատվերով տեղեր է սահմանում տեխնիկումներում, որ այդտեղ էլ անվճար սովորելու հարցը լուծված է: Այնուհետև ավելացրեց` եկեք օպտիմիստորեն տրամադրվենք եկող կառավարությանը, ինչի հետ Հ. Բաբուխանյանը այդքան էլ համակարծիք չէ, նշելով, որ որքան էլ օպտիմիստորեն տրամադրվեն, պետք է զգուշավորություն ցուցաբերել. «Այսօրվա կառավարությունը հարցը լուծում է, բայց կարող է եկողը հարցը չլուծել եւ կմնա պարտադրանքը` առանց երաշխիքի»: Այստեղ քննարկմանը միջամտեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը` փորձելով հասկանալ, թե ինչում է կայանում իր գործընկեր պատգամավորի պեսիմիզմը, ինչին ի պատասխան Բաբուխանյանը հակադարձեց. «Իմ կյանքի փորձը եւ մարդկանց տրամադրությունը» :

Եզրափակելով իր խոսքը` պարոն Բաբուխանյանն ասաց, որ թեեւ նպատակը շատ գովելի է,  համակարգը դեռ պատրաստ չէ պարտադիր 12-ամյա կրթության անցնելուն, իսկ երբ նման վիճակում կա պարտադրանք, ապա այն ժողովրդի մոտ առաջ է բերում հակազդեցություն: Նա նաեւ նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությանը կներկայացնի գրավոր առաջարկներ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում