ՓՈՐՁԱԳԵՏ. «ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՈՒԿՐԱՆԻԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ՈՒԺԵՐԻՆ»
Արխիվ 12-16ՓՈՐՁԱԳԵՏ. «ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՈՒԿՐԱՆԻԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ՈՒԺԵՐԻՆ»
«Իրավունքը» արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանից պարզեց`արդյոք «Նորմանդական քառյակին»` Ռուսաստանին, Ֆրանսիային, Ուկրաինային եւ Գերմանիային պահպանել Մինսկում ձեռք բերված համաձայնությունները: «Շատ կասկածելի է: Իհարկե, որոշ քայլեր արվեցին, բայց իմ կարծիքով սա երկար մխացող գործընթաց է: Այնտեղ պատերազմ է: 150.000 զինվոր կռվում են նոր զինատեսակներով: Այնպես որ խանդավառություն ապրել դեռ վաղ է»,- կարծում է փորձագետը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, թե ցանկանում է Դոնբասի կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով, Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Դուք աշխարհում կգտնենք մի առաջնորդի, ով հակառակն է ասում: Պորոշենկոն կարող էասել բաներ, որոնք չեն համընկնում Ուկրաինայում գերիշխող ուժերի կարծիքին ու ցանկությանը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

