ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ. "ՀԱՇՎԻ ՉԵՔ ԱՌՆՈՒՄ, ԵՏ ԵՐԵԽԵՔԸ ՉԻՇԻԿԻՑ ԿԱՄ ԿԱԹԻՑ ԿՏՐՎԵԼ ԵՆ, ՈՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ"

Արխիվ 12-16

ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ. "ՀԱՇՎԻ ՉԵՔ ԱՌՆՈՒՄ, ԵՏ ԵՐԵԽԵՔԸ ՉԻՇԻԿԻՑ ԿԱՄ ԿԱԹԻՑ ԿՏՐՎԵԼ ԵՆ, ՈՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ"

 

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության մշտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, թե արդյոք 12 ամյա երկար ու ձիգ տարիներն են, որ պետք է աշակերտների մոտ գիտելիքները էլ ավելի շատացնեն, այն էլ այն դեպքում, որ այդ ընթացքում երեխաները միեւնույն է պարապում են կրկնուսույցի մոտ: Պատասխանելով հարցին Արմեն Աշոտյանն ասաց, որ որքան վաղ հասակից է երեխան սկսում իր կրթությունը, նախադպրոցական ուսումը, այնքան նրա ակադեմիական տվյալները կյանքի ընթացքում ավելի բարձր են լինում, այնքան նա հաջողակ է լինում: Միջամտելով նախարարի խոսքին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի տարօրինակ ռեպլիկ բաց թողեց. <Այ մարդ, ես չեմ հասկանում, դուք հաշվի առնում եք ետ երեխեքը ճիշիկից, կամ կաթից կտրվել են, որ էտքան շուտ դպրոց գան>:

Ի դեպ նշենք, որ Ա. Մանուկյանը այս նիստին աչքի էր ընկնում յուրահատուկ էկսցենտրիկությամբ: Երբ քննարկվում էր հուշարձանների պաշտպանության հարցը, Ա. Մանուկյանը, որպեսզի իր խոսքը հասանելի դարձնի, դիմելով Մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանին ասաց, որ հուշարձանների <մաման լացացրել են>, եւ որ չկա հետեւողականություն:

Դե ինչ, հավանաբար Շարմ էլ շեյխ  գնալուց եւ հանգստանալուց հետո պարոն Մանուկյանի մոտ նոր բառապաշար է ձեւավորվել, չնայած ՀԱԿ պատգամավորների այս գռեհիկ մոտեցումն ու պահվածքը,  թերեւս, նորություն չէ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում