ԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՄԻՋԻՆ ԳՆԵՐ` ՄԵԾ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՄԻՋԻՆ ԳՆԵՐ` ՄԵԾ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

«Իրավունքի» անդրադարձը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում օրեր առաջ դիակի շուրջ տեղի ունեցած «բազարին» մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում:

Հիշեցնենք` մեզ դիմաց քաղաքացու ընկերոջ հորից դիահերձարանը պահանջել էր  85.000 դրամ, իսկ հետո «լավություն» անելով քաղաքացուն եւ հաշվի առնելով այդքան գումար վճարելու անկարողությունը` պահանջել էր 55.000 դրամ, այն դեպքում, երբ դիահերձանում փակցված գնացուցակի համաձայն` դիահերձման ծառայությունն արժե 13.000 դրամ: Նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ խնդրի վերաբերյալ առոջապահության նախարարությունից պատասխան ստանալու դեպքում այն կհրապարակենք:

Այսօր «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանին:

- Տիկին Վարդանյան, քանի՞ դիահերձարան կա այսօր Հայաստանում:

- ՀՀ-ում գործում է 51 կազմակերպություն, որոնք իրականացնում են ախտաանատոմիական ծառայություն: 51 կազմակերպությունից երկուսն առանձին իրավաբանական միավորներ են, որոնցից մեկը Երեւանում է, մյուսը`Գյումրիում: Խոսքը Գյումրու ախտաանատոմիական կենտրոնի մասին է: Իսկ Երեւանում գործողը «Լեբեդ» կազմակերպությունն է, որը գտնվում է «Նաիրի» բժշկական կետրոնի հարեւանությամբ: Մնացած կազմակերպությունները բժշկական կազմակերպությունների կազմի մեջ են`որպես ախտաանատոմիական բաժանմունքներ: 49-ը բաժանմունքից 19-ը Երեւանում են, երեսունը` մարզերում:

- Դիահերձարաններից քանի՞սն են մասնավոր, քանիսը` պետական:

- Մարզերում հիմնականում դիահերձարանները պետական են: Երեւանում պետական են երեք դիահերձարան, մնացածը`մասնավոր:

-Դիահերձարաններում գնային քաղաքականությունն ինչպե՞ս է որոշվում:

Դիահերձումը պետական պատվերով կատարվում է այն դեպքում, երբ հիվանդը մահացել է հիվանդանոցում: Եթե հիվանդը բուժվել է պետական պատերով, դիահերձման գումարը մտնում է հիվանդանոցային բուժման գումարի մեջ: Իսկ տանը մահացած մարդկանց դեպքում պետական պատվերով արվում է ախտանատոմիական դիահերձում այն ժամանակ, երբ մահացածը սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված է: Դա հաստատելու համար  մահացածի հարազատները ներկայացնում  են սոցիալական անապահովությունը հաստատող փաստաթղթեր:

- Շրջանառվող լուրերի համաձայն`շտապօգնության  ծառայությունը դիակը  դիահերձարան տեղափոխում է 15.000  դրամ ով: Որքանո՞վ է սա օրինական:

-Այդ հարցը առողջապահության նախարարը  բարձրացրել է, այն հիմա քննարկվում է: Մեր  չափորոշիչներում պետք է փոփոխություն անել, որպեսզի սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մահացածներին պետպատվերով լինի:

- Իսկ եթե քաղաքացին սոցիալապես անապահով խմբում ընդգրկված չէ, իրավունք ունի՞ շտապօգնությունը մահացածին տեղափոխելու համար գումար գանձի:

-Մեր չափորոշիչներով` դա վճարովի ծառայություն է:

- Իսկ ինչքա՞ն է սահմանված գինը:

- Քաղաքապետարանի կողմից հաստատված գնացուցակի համաձայն`պետք է  արվի տեղափոխումը: Պետք է տանեն  տվյալ հիմնարկի դրամարկղում վճարեն ու կտրոն ստանան:

- Իսկ եթե կտրոն չեն տալիս:

- Դա արդեն օրենքի խախտում է: Առձեռն ոչինչ չպետք է  տրվի:

- Տիկին Վարդանյան,  դիահերձման համար  մեկ միասնական սակագին հաստատվա՞ծ է, թե`ոչ:

-Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող գինը 12.500 դրամ է: Ենթադրենք` բժշկական կազմակերպությունը այս ամիս պետպատվերով տասը դիահերձում է արել, փոխհատուցվող գումարը լինում  է տասը բազմապատկած  12.500-ի:

- Իսկ եթե  մահացածը սոցիալապես անապահով չէ, ինչքանո՞վ են դիահերձում:

- Հերձում են տվյալ ախտանատոմիական ծառայությունում հաստատված գնացուցակով:

- Իսկ  այդ գնացուցակները միասնակա՞ն են:

- Ոչ: Կան տարբերություններ: Մենք ցանկանում ենք միջին գների գաղափարը մտցնել, որպեսզի մեծ տատանումներ չլինեն: Այսինքն` պետք է սահմանել օպտիմալ գներ:

-Ձեր կարծիքով` սոցիալապես անապահով խմբերում չընդգկված դիահերձման համար  ի՞նչ գին պետք է սահմանվի:

-Եթե միայն դիահերձումն է, ապա` 20-25.000 դրամ:

- Ո՞վ  է վերահսկում դիահերձարանների գնային քաղաքականությունն ու գործունեությունը:

-Մասնավոր դիահերձարանների մասով  պատկերն այսպիսին է. եթե պետպատվերի շրջանակում են դիահերձումներ  անցկացվում, մենք կարող ենք հսկել, իսկ եթե վճարովի ծառայություն է մատուցում, ապա  ստուգումն իրականացնում են հարկային մարմինները, ինչպես նաեւ  առողջապահական  պետական տեսչությունը:

«Իրավունքը» դիմեց նաեւ առողջապահական տեսչություն`փորձելով ստանալ նախորդ տարի դիահերձարաններում կատարված մոնիտորինգի արդյունքները: Խնդրեցին հարցը ուղարկել գրավոր: Մեր հարցման պատասխանը ստանալուն պես «Իրավունքը» այն կհրապարակի` խնդիրը համակողմանի ներկայացնելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում