Պակիստանի հյուսիսային նահանգներից մեկի ոստիկանները ձերբակալել են 471 ծնողի, որոնք թույլ չէին տվել պոլիոմիելիտի դեմ պատվաստել իրենց բալիկներին: Թե որքան ժամանակ ծնողները կմնան կալանքի տակ` հայտնի չէ, թեեւ իշխանությունները խոստացել են նրանց ազատ արձակել անմիջապես այն բանից հետո, երբ ծնողները գրավոր համաձայնություն կտան` երեխաներին պատվաստելու համար:
Խնդիրն այն է, որ այդ բնակավայրի բնակիչները հիվանդություններից ոչ պակաս ահաբեկված են այնտեղ տիրություն անող թալիբ գրոհայիններից: Վերջիններս համոզված են, որ պատվաստումը առաջացնում է չբերություն եւ դիմադրում է բժշկական կանխարգելիչ միջոցառմանը: ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ "ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ" ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սամարայում պետական ծառայողին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրը ինտերնետով տարածել էր Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Անվտանգության եւ կոռուպցիային հակազդելու հանձնաժողովի փոխնախագահ Ալեկսանդր Խինշտեյնը: "Կենցաղային" այդ դեպքին նման կարեւորություն էր տրվել հետեւյալ 3 պատճառներով. ծեծողները` հանցավոր խմբավորումների անդամներն էին, ծեծվողը` Սամարայի քաղաքապետարանի` ապօրինի կրպակները "քանդող բրիգադի" ղեկավարն էր, եւ երրորդ պատճառն այն էր, որ հաշվեհարդարն իրականացվել էր հենց քաղաքապետարանի մոտ: Մետաղյա ձողերով ծեծված քաղաքային պաշտոնյան երրորդ օրն է, որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: