ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


"Ամբաստանյալ Վլադիմիր Ռաֆայելյանը  05.08.13թ.` ժամը 04:00-ի սահմաններում աննշան, չնչին առիթն օգտագործելով եւ իր հակասոցիալական պահանջմունքները բավարարելու կապակցությամբ առաջացած խոչընդոտները վերացնելու հարցում, ներքին բավականության զգացումով, սեփական անձի "առավելություններն" ընդգծելու մոլուցքից մղված, անհիմն վիճաբանության մեջ է մտել Գեւորգ Մուրադյանի եւ նրա ընկերների հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է Գ.Մուրադյանի աջ աչքին..…":

ՔՆՆԻՉԸ ՆԱԵՎ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ Է

Դե, ոչ միայն մեր օրերում, պատանիների ու երիտասարդների համար ինքնահաստատման "լավագույն" ձեւերից է համարվել կռիվ տալը: Միայնª եթե առաջներում հիմնականում նախընտրում էին համեմատաբար մեկուսի վայրերը, ապա ներկայումս "ինքնահաստատման" ամենահարմար տեղերն, իհարկե, զվարճավայրերն են: Վերեւում նկարագրված դեպքն էլ իր հերթին էր սկսվել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գործող "Անգել" գիշերային ակումբում եւ ավարտվել էր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող "5 Էլեմենտ" սրճարանի հարակից տարածքում:
Նման տղայական կռիվների հետ կապված մեկ բան էլ է փոխվել: Եթե առաջներում իրավապահները հիմնականում բավարարվում էին, թեեւ "ոչ դեմոկրատ" մի քանի մուշտիներովª "աքլորացած" երիտասարդներին հանձնելով ծնողների խնամքին, ապա այսօր նման "ինքնահաստատումը", առավել եւս, եթե քննիչը նաեւ այնպիսի ճոխ բառերի է տիրապետում, ինչպիսիք են, ասենք, "հակասոցիալական պահանջմունքները բավարարելու կապակցությամբ առաջացած խոչընդոտները վերացնելը", ապա նման տղայական կռիվը կարող է նաեւ տարիների հասնող պատժաժամկետներ ենթադրել...
Միայն թե, այս դեպքում անհասկանալի շատ բան կա: Օրինակª ըստ մեղադրական եզրակացության` խուլիգանական այդ միջադեպին մասնակցել էին նաեւ 3-4 "դեռեւս չպարզված անձինք" ¥լավ փրկարար բառ են գտելª "դեռեւս". կարծես թե վաղը-մյուս օրը պարզելու են այդ անձանց¤: Բայց հետաքրքիրն այն է, որ կռվի մասնակիցներին չեն գտել ու խոսեցրել, բայց քննիչին հաջողվել է ողջ պատմությունն այնպիսի մանրամասներով պարզել, կարծես թե ամենաքիչըª անձամբ է ամեն ինչի ականատեսը եղել, կամ էլª Նոստրադամուսից պակաս պայծառատես չէ: Եվ այդ գերջանասիրության արդյունքում էլ...

ԴԱՏԱՐԱՆԸ ԿՈՉ ԷՐ ԱՐԵԼ ԻՐՎԱՊԱՀՆԵՐԻՆ...
ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ


Դեպքից 2 օր անց ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Է.Պետրոսյանը հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ¥Դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը¤, եւ պահանջել էր Վ. Ռաֆայելյանին վերցնել կալանքի: Թերեւս, ամեն նման պարզունակ գործով մի քանի մարդու կալանավորելն է պատճառը, որ հայաստանյան կալանավայրերում էլ տեղ ու դադար չկա: Դատարանն էլ, չէր համաձայնել. մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին  ստորագրությունը, բայց, թերեւս ոչ թե կալանավայրերի գերբնակեցմամբ մտահոգված, այլ պարզապես անիմաստ էր համարել: Բայց իրավապահները հեշտ հանձնվողներից չեն. նախանձելի համառությամբ գործը 3 ամիս քննելուց հետո միայն կարողացել էին պարզել, որ Վ. Ռաֆայելյանը ոչ թե միջին, այլ ծանր վնասվածք է հասցրել տուժող Գ.Մուրադյանին: Ուրեմնª Վլադիմիրին պետք է կալանավորել, ինչը, ըստ կիրառվող պրակտիկայի, ենթադրում էր, որ դատավճռով նրան նշանակվելու է ազատազրկման պատիժ:
Այդպես էլ եղավ, Վլադիմիրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, ինչը մենք ցանկություն չունենք վիճարկելու. ի վերջո, գիշերային ակումբների այսօրինակ կռիվներն արդեն զզվեցրել են բոլորին, եւ մի քիչ խստությունը տեղին կլինի: Միայն թեª ոչ այնպիսի "տարօրինակ" քննության արդյունքում, երբ անգամ դատարանն էր ստիպված երկար-բարակ եւ միանգամայն խուճուճ մտքերով, բացի մեղադրյալից, մի իսկական ճառ կարդալ նաեւ նախաքննության գլխին, թեª "Թեեւ մեղադրողը դատաքննության ընթացքում… կայացված որոշմամբ փոխեց ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը", բայց էլի նույնիսկ դատաքննությամբ չպարզվեց ո՛չ մարմնական վնասվածքի հետ կապված ողջ պատմությունը եւ ո՛չ էլ` թե այդ "ինչ հանգամանքների եւ ապացույցների գնահատմամբ է մեղադրողը գտել, որ ամբաստանյալի կողմից արարքը կատարվել է խուլիգանական դրդումներովª վերը նշված տեսական-դասագրքային ձեւակերպումներով":
Մինչդեռ, նույնիսկ տուժող Գեւորգն է այս ամբողջ պատմությունը բացատրումª նաեւ ինքն իրեն մեղադրելով, թե ընկերների հետ գտնվել էր "Անգել" ակումբում եւ այլոց հետ ծագած վեճի վերաբերյալ պարզաբանումներ տալու-ստանալու համար իրենք դուրս էին եկել ակումբից: Ընթացքում քաշքշուկ էր սկսվել, սակայն այդ պահին վիճաբանողները ոստիկանական ավտոմեքենան էին տեսել ու բոլորով փախել տարբեր ուղղություններով: Դրանից հետո Գեւորգը փողոցում նորից հանդիպել էր Վ. Ռաֆայելյանին եւ խոսակցության ընթացքում սեռական բնույթի հայհոյանք տվել նրան: Վլադիմիրը մեկ անգամ բռունցքով հարվածել էր նրա աչքին, հետո օգնել էր կանգնել եւ լվացվել: "Վլադիմիր Ռաֆայելյանի գործողությունը պայմանավորված է եղել իմ գործողությամբ…",- դատարանում ասել էր տուժողը: Սրանից հետո 4 տարի՞...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում