ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ապրիլի 24-ին Հայաստան կայցելեն մի շարք երկրների ղեկավարներ եւ կառավարության անդամներ: Այդ օրը Երեւան կայցելի նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
"Իրավունքի" հետ զրույցում վերլուծաբանները մեկնաբանեցին, թե ի՞նչ նշանակություն կունենա Վ. Պուտինի ապրիլյան այցը Հայաստան, մանավանդ այն դեպքում, երբ որոշ երկրներ ապրիլի 24-ին իրենց ներկայությունը Երեւանում ապահովելու են վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի միջոցով:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` այն երկիրը, որ Հայաստանի համար հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր` քաղաքական, տնտեսական բնագավառներում, ապրիլի 24-ին Երեւանում պետք է ունենար բարձր ներկայացուցչություն. "Հասկանալի է, որ Ցեղասպանության ճանաչման, դրա հետ առնչվող բոլոր միջոցառումները համարվում են գերակա ուղղություն` մեր արտաքին քաղաքականության մեջ: Այս պարագայում պարզ է, որ այսքան մոտ գործընկերոջ կողմից նման բարձր ներկայացուցչությունը կարող է ենթադրել նախագահի` տվյալ պարագայում Վ. Պուտինի ներկայությունը: Այս ամենն արտացոլում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունների մակարդակը եւ ցույց տալիս այն վերաբերմունքը, որ Ռուսաստանն ունի երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ: Այստեղ խոսքը ոչ միայն  քաղաքական սիմվոլիկայի մասին է, այլեւ հարաբերությունների վերահաստատման":
"Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի" հիմնադիր, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ փաստեց, որ կարեւոր էր, թե ապրիլի 24-ին անցկացվող հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանն ինչ որոշում էր ընդունելու, մանավանդ այն դեպքում, երբ վերջերս Ռուսաստանը տեսանելի քաղաքական եւ տնտեսական խաղերի մեջ է մտել Թուրքիայի հետ. "Կարծում եմ` ճիշտ որոշում կայացնելու արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները եւս մեկ հարված չստացան եւ կարելի է ասել` լավ է, որ այսպես եղավ: Դժվարանում եմ ասել, թե այս ամենը Թուրքիայի կողմից ինչպես կընկալվի: Ռուսաստանը արել է այն առավելագույնը, որը կարող էր հունից հանել Թուրքիային, քանի որ մեր դաշնակիցը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո Ռուսաստանը, եթե ուղղակի չի հայտարարել, ապա անուղղակի ասել է, որ Հայաստանի հետ համատեղ հսկելով հայ-թուրքական սահմանը` ճանաչում է թուրքական վտանգը":
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` մեծ նշանակություն ունի Վ. Պուտինի այցը Հայաստան, քանի որ Ռուսաստանի նման հզոր պետության ղեկավարը հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնք կարող են այլ ընթացք ստանալ Վ. Պուտինի այցելությունից հետո, Հ. Հարությունյանը նշեց, որ  ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը օգտակար է նաեւ Հայաստանի համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում