«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ՈՒՏԵԼ-ԽՄԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ՈՒՏԵԼ-ԽՄԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ»


Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակում է թիվ 1 թեման մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ու ԲՀԿ խմբակցությունում առկա փոփոխությունները` սկսած նորընտիր ղեկավարի ընտրությունից մինչեւ գործարար պատգամավորների կուսակցությունից դուրս գալու դիմումների մասին տեղեկություններով: Ընդհանրապես ԲՀԿ-ում տիրող իրավիճակի ու կուսակցության հետագա գործունեության մասին «Իրավունքը» փորձեց զրուցել ԲՀԿ-ի «վետերան», ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ հետ, սակայն հարցազրույցը բոլորովին այլ բովանդակություն ստացավ:

«ԵՍ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴ ԵՄ»

–Տիկին Ենոքյան, նախեւառաջ անդրադառնանք մի քանի ներքաղաքական հարցերի...

– Կարող ենք եղանակից խոսել, կյանքից խոսել, բայց ոչ քաղաքականությունից: Արդեն երեք տարի է` չեմ զբաղվում քաղաքականությամբ:
– Փաստորեն, կուսակցությունի՞ց էլ եք դուրս եկել:
– Քաղաքականությամբ այլեւս չեմ զբաղվում ու չեմ էլ զբաղվելու:
– Ինչո՞վ է պայմանավորված, հիասթափություն կա, թե՞...
– Ես արտադրության մարդ եմ ու զբաղվելու եմ իմ գործով: Հիմա այնքան աջից-ձախից քաղաքականությամբ զբաղվողներ կան, թող այնքան զբաղվեն, մինչեւ այս երկիրը լրիվ վաճառեն ու վերջացնեն: Չեմ զբաղվում նման հարցերով եւ վերջ:
– Այնուամենայնիվ, երկար տարիներ լինելով կուսակցական եւ նաեւ պատգամավոր` ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի գործունությունն այսօր:
– Որեւիցե մի հարցի չեմ ուզում պատասխանել, չեմ ուզում քաղաքականության վերաբերյալ նույնիսկ մեկ բառ լսել: Ես իմ աշխատանքն ունեմ ու զբաղվում եմ իմ գործով:

«ՀԱՐԱՄ ԼԻՆԻ ԱՅԴՊԻՍԻ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԳՏՆՎԵԼԸ
ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ»


–Բայց չէ՞ որ այսօր էլ կարեւոր են Ձեր քաղաքական տեսակետներն ու գնահատականները` նաեւ որպես արտադրության ներկայացուցիչ:
– Իմ գործունեությունը կարեւորում եմ արտադրության մեջ, չնայած արտադրությունն առանց քաղաքականության զրո է: Ինչպես ռուսը կասեր. «անտեսանելի տեսանելիությունը կապված է քաղաքականության հետ»: Ուզես, թե չուզես, դու քաղաքականության մեջ ես, որովհետեւ արտադրության ղեկավար ես եւ պետք է իմանաս բոլոր օրենքները, որպեսզի չգան խփեն  արտադրողի գլխին: Չէ որ եթե լավ օրենք դուրս եկավ, արտադրությունը լավ կլինի, վատը դուրս եկավ` վատ կլինի: Այնպես որ, ցանկացած արտադրող արդեն քաղաքականության մեջ է: Բայց այլ խնդիր է դա, ուրիշ հարց է, երբ  անմիջապես զբաղվում ես քաղաքականությամբ` օրենսդրական հարցերով եւ այլն:
– Այսինքն` դուք համամիտ եք, որ այսօր բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվե՞ն:
– Հնարավոր չէ այդպես: Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը: Դուք ուզում եք, որ պատասխանեմ, թե արդյոք ճիշտ է, որ բիզնեսմենները պատգամավոր են եւ պառլամենտում տեղ են զբաղեցնում: Չեմ ուզում որեւիցե մեկին նեղացնել, բայց պիտի ասեմ, որ ցանկացած մարդ պետք է զբաղվի նրանով, ինչը գերազանց գիտի: Եթե բիզնեսմենը գալիս է Ազգային ժողով, բայց պառլամենտական աշխատանքից բացարձակ ոչինչ չի հասկանում ու իրեն հետաքրքրում է միայն իր անձը, անձեռնմխելիությունը ու իր բիզնեսը պահպանելը, հարամ լինի այդպիսի բիզնեսմենի գտնվելը պառլամենտում: Բայց եթե այդ բիզնեսմենը բացի իր բիզնեսից, գրագետ գիտի ինչ է իրենից ներկայացնում պառլամենտական աշխատանքը, օրենքներից բան է հասկանում, ունի մեծ պրակտիկա եւ կկարողանա օգուտ տալ մյուս բիզնեսմեններին` ճիշտ օրենքներ հնարելով, բարով գա Ազգային ժողով ու բարով աշխատի: Եթե բիզնեսմենն ուզում է գնալ խորհրդարան ու ինչ-որ օգտակար գործ անել, թող գոնե գնան նրանք, ովքեր լեզու-բերան ունեն, գիտելիք ունեն: Ես իմ հինգ տարվա խորհրդարանական գործունեության ժամանակ տեսա 15-20 տարվա պատգամավոր-բիզնեսմենների, ովքեր մի բառ ու տառ դեռ ասած չկային Ազգային ժողովում: Ինչի՞ համար են գնում խորհրդարան...

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆԱՄՈՒՍ-ԹԱՍԻԲ ՈՒՆԵՆԱՆ
ՈՒ ՉԳՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»


Երեւի, որպեսզի իրենց բիզնեսները պահպանեն...
– Առանց այդ էլ, եթե ինքը լավ բիզնեսմեն է, ոչ մեկը չի ասի` քո աչքի վերեւը հոնք կա: Եթե մենք ուզում ենք ճիշտ երկիր կառուցել, գրագետ մարդիկ պիտի մտնեն պառլամենտ: Չի կարելի ասել, բոլոր բիզնեսմեններին հանեք խորհրդարանից դուրս: Ո՛չ, բայց թող գա նա, ով մեծ պրակտիկա ունի, խելք ունի, ով օրենք գրելուց բան է հասկանում, եւ այդ գրած օրենքը հետագայում ժողովրդին, մանավանդ փոքր ու միջին բիզնեսին օգուտ կտա: Ի վերջո, մեր բյուջեն ո՞վ է լցնում, էլի այդ բիզնեսմենները չե՞ն լցնում: Պիտի այդ բիզնեսմենին հնարավորություն տաս աշխատի, փող վաստակի, որպեսզի այդ գումարները հարկերի տեսքով գնան բյուջե: Ազգային ժողովը ուտել-խմելու տեղ չէ, դա շենք է, որտեղ օրենք են գրում, ու այդ օրենքներն էլ պիտի նպաստեն հօգուտ ազգի, հոգուտ բիզնեսի: Բիզնեսմենը, բնականաբար, պիտի լավ աշխատի, որ փոխանցումներ շատ անի ու լցնի բյուջեն, բյուջեն էլ բժիշկ ու դասատու կերակրի: Մինչդեռ բիզնեսին խեղդում են, գումար չի գալիս բյուջե, հետո էլ թոշակառուն, բժիշկն ու դասատուն ողբում են, որ փող չունեն: Բայց որտեղի՞ց լինի, եթե բիզնեսը խեղդեք ու չաշխատի: Այնպես որ, եթե Ազգային ժողովը ճիշտ լուծումներ գտնի, որով նպաստի բիզնեսմենի աշխատանքին, բնական է, բյուջեն էլ շատ փող կլցվի, բյուջեից աշխատավարձ ստացողներն էլ գոհ կմնան: Այդ պարագայում կուզեմ խելացի բիզնեսմենը մտնի խորհրդարան, իսկ եթե պետք է գան 15-20 տարով նստեն ԱԺ-ում դիրք ընդունեն, թե իրենք անձեռնմխելի են ու իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, այնինչ դատարկություն են, ավելի լավ  է նամուս-թասիբ ունենան ու չգնան խորհրդարան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում