ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Կիեւում տեղի են ունեցել միաժամանակ երկու տարօրինակ իրադարձություններ: Քիչ էր, որ մի տարի շարունակ խոսակցություններ էին պտտվում Յանուկովիչի ոսկե զուգարանակոնքի մասին (որն այդպես էլ ոչ ոք չտեսավ), հիմա էլ անհետացել է նրան պատկանող 2 կգ ոսկե բոքոնը, այն էլ` երկրի գլխավոր դատախազությունից, ուր պահվում էր որպես իրեղեն ապացույց: Սակայն "ամենագժականը" ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵԻ հայտարարությունն էր, որ որոշել է Ուկրաինայում քաղաքական ապաստան ստանալ: Բացատրությունն էլ զարմանալիորեն նման է "Միմինո" ֆիլմի սյուժեին. "Ես երեկ կնոջս ասացի` ե՛կ քաղաքական ապաստան խնդրենք: Նա ասաց` լավ": Բայց զարմանալի է` ով է հալածում Կիկաբիձեին, ումից է փախչում, որ մի բան էլ քաղաքական ապաստան փնտրի: Ախր, չնայած բազում "բլթոցների", Ռուսաստանում էլ նրա հավին քըշ ասող չկա, իսկ առավել եւս, ի՞նչ քաղաքական ապաստան, եթե հանգիստ կարող է բնակվել Վրաստանում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ Կիեւում Մայդանի օդն այնքան է ներծծվել պատերի մեջ, որ այդ քաղաքում վաղ թե ուշ Մայդանի գոլորշիներից խելքը թռցնում է ցանկացած ոք:
Մեզ զարմացրեց եւ ԲՀԿ-ական ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարելով. "Մերժողական կամ ոչ մերժողական վերաբերմունքի խնդիր չեմ տեսնում: Մենք պետք է հասկանանք` քաղաքական համակարգն ինչ տրանսֆորմացիայի է ենթարկվելու, մոտավորապես քանի՞ քաղաքական ուժ կարող է հավակնել խորհրդարանում ներկայացված լինելու, եթե ապագայում լինելու են կոալիցիաներ, դա բերելո՞ւ է տնտեսական քաղաքական ցնցումների, թե` հակառակը, հետո նոր քննարկենք մասնակցության հարցը": Ինչեւէ, պարոն Մելքումյանին խորհուրդ տալով քիչ շփվել դաշնակների հետ, որպեսզի վերջնականապես չընդօրինակի ե՛ւ նալին, ե՛ւ մեխին տարբերակը, մնում է զարմանալ` այդ ինչքան են ԲՀԿ-ականները սիրում տրանսֆորմացիա բառը: Հիմա ԲՀԿ-ականներին ինչ պետք է համարենք, ելնելով դրանից, նրանք տրանսֆորմերնե՞ր են, թե՞ տրանսֆորմատորներ:
Սակայն զարմանալիորեն արագ մենք ստացանք այդ հարցի պատասխանը ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ  ԱՐՍԵՆՅԱՆԻՑ, որ, այնուամենայնիվ, երեւի թե տրանսֆորմատոր են. "Իրավիճակ է փոխվել երկրում: Պատկերավոր ասած` քաղաքական սինուսոիդը հարթվել է, եւ այդ դաշտում տեղ է բացվել քննարկումների համար: Ի վերջո սա մեր երկիրն է` ինչքան ընդդիմության, այնքան էլ` իշխանությունների, ինչքան տկարամիտների ու խելապակասների, նույնքան էլ` իրենց ոլորտներում կայացած մարդկանց": Հիմա, պարոն Արսենյան, ինչո՞ւ է հարթվել "քաղաքական սինուսոիդը"` ԲՀԿ-ին սնուցող գեներատո՞րն է անջատվել` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, թե՞ ԲՀԿ-ի տրանսֆորմատորի փաթույթները կարճ միացում է տվել:
Իսկ Կոտայքի մարզի գյուղերից մեկում գյուղապետի ընտրությունները հետաձգվեցին բավականին զվարճալի ու զարմանալի պատճառով: Այդտեղ մրցակցում էին 2 ՀՀԿ-ական` գյուղապետ Արսեն Կարապետյանը եւ նրա տեղակալ Գրիգոր Թորոսյանը: Եվ ահա Թորոսյանը չի գրանցվում, դրա պատճառով ընդամենը 1 թեկնածու լինելու առնչությամբ ընտրությունները հետաձգվում են, սակայն ամենազարմանալին այն է, թե ինչո՞ւ չի գրանցվում: Խոսակցություններ են շրջանառվում, որ չգրանցման պատճառը ՀՀԿ-ի ԿԵՂԾ ԱՆԴԱՄԱՏՈՄՍՆ էր: Ամեն ինչ լսել էինք, բայց ՀՀԿ-ի կեղծ անդամատոմսի մասին երբեւէ չէինք լսել: Օրինակ, երբեւէ անդամատոմս չունեցող ՀՅԴ-ի կեղծ անդամատոմսերով Լեւոնի օրոք մարդիկ դրսում քաղաքական ապաստան էին խնդրում, հիմա խոսակցություններ են պտտվում, որ որոշ հանրահայտ ՀԱԿ-իստներ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել քաղաքական ապաստանի նպատակով ՀԱԿ-ի կեղծ անդամատոմսեր վաճառելու համար... Բայց, գրողը տանի, ՀՀԿ-ի անդամատոմսն է՞լ կեղծեն, չէ՞ որ այդպիսի անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալ չի լինի, իսկ տեղական ընտրություններում թե ինչով պետք է այդ տոմսն օգներ` դժվար է ասել:  

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում