ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ԼԵԶՎՈՎ
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ԼԵԶՎՈՎ
Շարունակվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը Հայաստանում: Այս օրերին իր պահվածքով աչքի ընկավ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ եւ համանուն խմբակցության լիդեր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Լինելով ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ` տիկին Զոհրաբյանը, շփվում է եվրապատգամավորների հետ սիրո լեզվով` ֆրանսերենով: Մինչդեռ շարունակում է չխոսել ու հոխորտալ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի դեպ, նաեւ հատկանշական է այն, որ տիկին Զոհրաբյանի սահուն ֆրանսերենն ավելի քաղցր է հնչում, քան նրա կոպիտ, բայց ոսկեղենիկ հայերենը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

