ԱՎԱՆԱԿԸ ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵ՞Ք
Արխիվ 12-16ԱՎԱՆԱԿԸ ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵ՞Ք
ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում զետեղվել է լուսանկար, ուր ԲՀԿ-ականները եւ "Եվրանեստի" վեհաժողովին ժամանած եվրապատգամավորները նկարվել են ավանակի արձանի ֆոնին: Պարզվում է, որ ԲՀԿ-ականները եվրապատգամավորներին հյուրընկալել են Լյովա Խաչատրյանի ապարանյան առանձնատանը, որի բակում էլ գտնվում է ավանակի հռչակավոր արձանը: Թե ինչ է խորհրդանշում ավանակի արձանի մոտ եվրապատգամավորներին լուսանկարելը, կարելի է միայն ենթադրություն անել` կամ ակնարկվում է, որ ավանակը կարեւոր եվրոպական արժեք է (ասենք, խորհրդանշում է եվրոպական տոլերանտությունը), կամ էլ միգուցե դա կցուցանե, որ եվրաարժեքները մենք ընդունում ենք առերես, իսկ իրականում ավանակի համառությամբ դրանց դիմադրում ենք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

