ՌՈՒՍՆԵՐԸ ԳՐՈՂԻ ԾՈՑՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍՆԵՐԸ ԳՐՈՂԻ ԾՈՑՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կասեցնում է երկխոսությունը Եվրախորհրդի հետ` մարդու իրավունքների թեմայով: Այդ մասին ՌԴ Պետդումայում պատգամավորներին տեղեկացրեց Ռուսաստանի ԱԳՆ Մարդու իրավունքների ժողովրդավարության եւ օրենքի գերակայության գծով լիազոր Կոնստանտին Դոլգովը: Վերջինիս ելույթը բավականին կտրուկ էր. Դոլգովը նշեց, որ եվրոպացիներն ամեն ինչ գլխիվայր էին շուռ տալիս` փորձելով ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին: Ռուս պաշտոնյան անթույլատրելի համարեց եվրոպական գործընկերների կողմից ռուսների գլխին դասախոսություններ, հանդիմանություններ, քարոզներ կարդալու գործելակերպը:
Ա. Ա.

