"ՊԶՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 20-Ը"
Արխիվ 12-16"ՊԶՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 20-Ը"
"Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների` Դերոյի եւ Մոսոյի սպանության գործը քննող ԱԱԾ-ից նախաքննության ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հաջողվում պարզել: Նույնիսկ այն հասարակ հարցին, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը, ովքեր են հարցաքննվել, ԱԱԾ լրատվական ծառայությունից մասնավորապես հայտնում են. "Նախաքննական մարմինը` նախաքննության գաղտնիությունից ելնելով, որեւէ տեղեկություն մեզ չի տրամադրում, հետեւաբար մենք Ձեզ որեւէ նորություն չենք կարող ասել":
Նշենք նաեւ, որ ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած աղբյուրների` Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրը` օրենքով գող Պզոն, Հայաստանում կլինի մինչեւ մարտի 20-ը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

