ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ


Հայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ նվագախումբը ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ գլխավորությամբ մարտի 20-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մի շատ խորհրդանշական համերգով՝ նշանավորելով նվագախմբի առաջին համերգը`կայացած 1925 թվականի նույն օրը`մարտի 20-ին:

Ֆիլհարմոնիկի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԱՐՇԱԿ ԱԴԱՄՅԱՆԻ ղեկավարությամբ 90 տարի առաջ մարտի 20-ին՝ երեկոյան ժամը 8:30-ին (ուրբաթ օր) Պետթատրոնում (ներկայիս՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) տեղի ունեցած Կոնսերվատորիայի օրկեստրի առաջին սիմֆոնիկ այդ համերգին կատարվել են Մոցարտի, Գրիգի, Էկլեսի, Ռոսսինիի և Մենդելսոնի ստեղծագործություններից:

Այս ուրբաթ օրը՝ ժամը 19-ին, սպասվող հոբելյանական համերգին կհնչեն Մոցարտի թիվ 39 և Բրուքների թիվ 4 մեծակտավ սիմֆոնիաները:  Ինչպես տարեսկզբից ի վեր կայացած բոլոր համերգները, այս մեկը նույնպես կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Հատկանշական է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշներից մեկն է՝ հիմնադրված լինելով ցեղասպանությունից 10 տարի անց և լուսավորելով մեր ժողովրդի անցած դժվարին ուղին 90-ամյա իր անընդմեջ գործունեությամբ:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն ունի Filharmonik անունով բջջային հավելված iOS և Android համակարգերի համար: Հավելվածը ամենահարմար միջոցն է հետևելու նվագախմբի գործունեությանը. այն հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի և այլնի մասին: Հնարավոր է լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր, կարդալ նվագախմբի պատմությունը՝ հիմնադրման 1925թ-ից ի վեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում