«ԵԹԵ ԼԻՆԵԻ ԲՀԿ-ԻՑ, ԿՀՈՐԴՈՐԵԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՀԿ-ԻՑ, ԿՍՏԱՑՎԵՐ՝ «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՆՔ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԼԻՆԵԻ ԲՀԿ-ԻՑ, ԿՀՈՐԴՈՐԵԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՀԿ-ԻՑ,
ԿՍՏԱՑՎԵՐ՝ «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՆՔ»
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Իրավունք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր կուսակցության համագործակցությունը քաղաքական շարժմանը պայամանվորված է եղել միայն Գագիկ Ծառուկյանի անձով և վերջին մեկ ու կես տարիների ընթացում տարբեր ձևաչափով տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների ժամանակ նա բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են ԲՀԿ-ականները նախկինում հավատարմության երդում տվել ԲՀԿ նախկին առաջնորդին, բայց մարտի 5-ի դեպքերից առաջ բոլորը մի կողմ են քաշվել և Գագիկ Ծառուկյանին թողել են միայնակ, ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա: «Ես մտածում եմ, որ մարտի 5-ի համագումարին պետք է բոլորն ասեին՝ պարոն Ծառուկյան կամ դուք մնում եք որպես կուսակցության նախագահ և մենք նույնպես մնում ենք, կամ եթե դուք դուրս եք գալիս, բոլորս ձեզ հետ դուրս ենք գալիս: Դա կլիներ աջակցություն»,-ասում է Գ. Իսագուլյանը:
Հասկանալ, ընդունել, կարեկցել, կատարել նրա խնդրանք-պահանջը և նմանատիպ այլ էմոցիոնալ արտահայտությունները Իսագուլյանի խոսքով՝ իր համար ընդունելի չէ: Նրա կարծիքով պետք է դուրս գային ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կուսակցության ԱԺ խմբակցության բոլորը անդամները, կամ պետք է պահանջեին, որ նա մնա, քանի որ նույն այդ մարդիկ են կրակոտ ելույթներ ունեցել և դեմ եղել իշխանությունների հետ երկխոսելուն: Եթե նա լիներ ԲՀԿ-ի, կամ կուսակցության խորհրդի անդամ, ապա բոլորին կհորդորեր դուրս գալ կուսակցությունից, քանի որ այդ պայմաններում բոլորը «Գագիկ Ծառուկյան են», և այն, ինչ ուղղված է Ծառուկյանի դեմ, ուղղված է նաև կուսակցության բոլոր անդամների դեմ:«Խոսքս բարոյական կողմի մասին է: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը ԲՀԿ-ն նույնիսկ գա իշխանության, բայց սխալ է ասել, որ եթե չկա Գագիկ Ծառուկյան, չկա ԲՀԿ», - ասում է Իսագուլյանը:
Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ ԲՀԿ-ից դուրս եկածները իրենց հավատարմությունն են արտահայտել, իսկ ԲՀԿ-ում մնացածները դավաճանել են Գագիկ Ծառուկյանին, Իսագուլյանը խիստ է համարում, իսկ համագործակցութունը կուսակցության հետ չի բացառում. «Ես այնտեղ լավ ընկերներ ունեմ և հետագան ցույց կտա, թե ԲՀԿ-ն իրեն հայտարարելով ընդդիմադիր ինչքանով է իրականացնելու այն ծրագրերը, որ կար պարոն Ծառուկյանի օրոք»,- ասում է Գ.Իսագուլյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

