ՀԱԿԱՄԱՅԴԱՆ`ԵՐԵՎԱՆԻՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Տեղեկատվական պատերազմում ախոյանդ ոչ թե միայն թուրքն է, այլ նաև յուրայինը
Արխիվ 12-16ՀԱԿԱՄԱՅԴԱՆ`ԵՐԵՎԱՆԻՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Տեղեկատվական պատերազմում ախոյանդ ոչ թե միայն թուրքն է, այլ նաև յուրայինը
Հայաստանի և Արցախի մի խումբ երիտասարդներ, ՀԿ ներկայցուցիչներ, լրագրողներ, ովքեր ակտիվ են սոցիալական ցանցերում մտահոգվելու պատճառ ունեն:
Տեղեկատվական պատերազմում ոչ շահեկան, պարտվողի դիրքերը հղի են անցանկալի հետևանքներով` որոնց ազդեցությունը տարածվում է ոչ միայն առանձին անհատների դիրքորոշման, քաղաքական հայացքների վրա, այլ մեծացնում լարվածությունը երկրի ներսում, պառակտում հանրությունը իրար հանդեպ թշնամանքով ու անհանդուրժողականությամբ լցված խմբերի` ինչն իր հերթին հղի է քաղաքացիական պատերազմի, հեղաշրջումների վտանգով, որոնք, բնականաբար, ոչ մի խնդիր չլուծելով, պետությունը կկանգնեցնեն կործանման եզրին:
Իրավիճակի լրջությունը ավելի վառ արտահայտվեց հատկապես վերջին ամիսներին: ,,Հայկական Վերածնունդ,, կոչվող կազմակերպության Երևանի` նախախորհրդարան, այնուհետև, հիմնադիր խորհրդարան կոչվող մասնաճյուղի խմբի անդամների ծրագրավորված գործողությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնեցին անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերների առջև:
Մտածել, որ ուժերը, որոնք ծնում են «նախախորհրդարաններ» կամ «անտիռեժիմականներ» կբավարարվեն մեկ մարտով` Բերձորով կամ Գյումրիով արտահայտված, միամտություն կլինի: Միամտություն կլինի նաև տեղեկատավական գրոհները սպասել միան երևացող խմբավորումների կողմից:
Տարածաշրջանում գունավոր հեղափոխության ծրագիրը Արևմուտքի սեղանին է, իսկ դրա դեմ պայքարում համախմբվելու խնդիրը հասունացել է Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար:
Հենց այս նպատակով քաղաքական վերլուծաբան, բլոգեր Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և Karabakh-life–ի աջակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց քննարկում, որին մասնակցեցին լրագրողներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ:
«Արևմուտքը օգտվում է Հայաստանում առկա սոցիալական դժգոհություններից և դրանք դարձնում երկիրը ներսից քայքայելու ծանրակշիռ գործոն: Հատկապես, վերջին շրջանում ակտիվացել են արևմտյան տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները, լրատվամիջոցները, որոնք փորձում են ներմուծել օտար արժեքներ` սպառնալով մեր արժեհամակարգին, սրում են սոցիալական դժգոհությունները` դրանք հեղափոխական տրամադրությունների վերածելու համար, ինչը սպառնալիք է երկրի անվտանգության համար»-ասել է Կ. Վարդանյանը:
«Այս պատերազմում պարտությունը արցախյան պատերազմի հաղթանակի կորուստ է: Այն, ինչ ձեռք ենք բերել հազարավոր հայորդիների արյան գնով, այսօր հեշտությամբ կորցնելու վտանգի առջև ենք կանգնած: Վերջին իրադարձությունները մեզ կանգնեցրին մի իրողության առջև, երբ տեղեկատվական պատերազմում ախոյանդ ոչ թե միայն թուրքն է, այլ նաև յուրայինը: Այդ իսկ պատճառով, օր առաջ պետք է համախմբել ազգային արժեքների պահպանության, երկրի անվտանգության ամրապնդման գաղափարի շուրջ, եթե, իհարկե, չենք ուզում արժանանալ գունավոր հեղափոխությունների երախին կուլ գնացած երկրների բախտին, ինչը, երբեք, չեն ների սերունդները»-ասել է karabakh-life-ի հիմնադիր Բ. Լալայանը:
Հատկանշական է, որ տարբեր կարծիքներ ունենալով տարածարջանում գերտերությունների ազդեցությունների ու հետևանքների, դրսի ուժերին ծախված «հայրենասերների» ու վարձու «հեղափոխականների», մասին, երիտասարդները միակարծիք գտնվեցին տեղեկատվական պատերազմում Հայաստանի ու Արցախի անվտանգությանը սպառնացող երևույթի դեմ միասնական պայքարում վճռական լինելու վերաբերյալ: Քննարկումը ինքնանպատակ չեղավ: Խոսքին կհաջորդեն կոնկրետ գործողություններ-վստահեցնում են քննարկման մասնակիցները, իսկ պայքարը կլինի ոչ թե ընդդեմ ինչ որ կասկածելի շարժման կամ հոսանքի, այլ` հանուն` հանուն հզոր Հայաստանի:
{source}
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/6tGLWjXAHBU" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}

